-
1 Տեսաղոնիկացիներին 5
- 1 Բայց, եղբայրնե՛ր, պէտք չունիք որ գրեմ ձեզի այդ ժամանակներուն եւ ատեններուն մասին,
- 2 քանի որ դուք իսկ ճշգրտութեամբ գիտէք թէ Տէրոջ օրը կու գայ գիշերուան գողին պէս:
- 3 Երբ մարդիկ ըսեն թէ “խաղաղութիւն եւ ապահովութիւն է”, այն ատեն աւերումը անակնկալօրէն պիտի հասնի անոնց վրայ՝ յղիին երկունքին պէս, ու զերծ պիտի չմնան:
- 4 Բայց դո՛ւք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այդ օրը գողի մը պէս հասնի ձեր վրայ.
- 5 որովհետեւ դուք բոլորդ լոյսի որդիներ էք, եւ ցերեկուան որդիներ.
- 6 գիշերուան որդիներ չենք, ո՛չ ալ խաւարի: Ուրեմն չքնանա՛նք ուրիշներու նման, հապա ըլլա՛նք արթուն ու զգաստ.
- 7 քանի որ անոնք որ կը քնանան՝ գիշե՛րը կը քնանան, եւ անոնք որ կ՚արբենան՝ գիշե՛րը կ՚արբենան:
- 8 Իսկ մենք՝ որ ցերեկուան որդիներն ենք, զգա՛ստ ըլլանք՝ հագնելով հաւատքի ու սիրոյ զրահը, եւ իբր սաղաւարտ՝ փրկութեան յոյսը:
- 9 Որովհետեւ Աստուած որոշեց մեզ ո՛չ թէ բարկութեան համար, հապա՝ փրկութեան տիրանալու մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
- 10 Ան մեռաւ մեզի համար, որպէսզի մենք ապրինք իրեն հետ, արթուն ըլլանք թէ քնացած:
- 11 Ուստի յորդորեցէ՛ք զիրար եւ շինեցէ՛ք զիրար, ինչպէս արդէն կ՚ընէք:
- 12 Կը թախանձենք ձեզի, եղբայրնե՛ր, որ ճանչնաք ձեր մէջ աշխատողները, Տէրոջմով վերակացուներն ու ձեզ խրատողները:
- 13 Պատուեցէ՛ք զանոնք մեծ սիրով՝ իրենց գործին համար: Խաղաղութի՛ւն ունեցէք իրարու հետ:
- 14 Կը յորդորե՛նք ձեզ, եղբայրնե՛ր, խրատեցէ՛ք անկարգները, սփոփեցէ՛ք թուլասիրտները, ձեռնտո՛ւ եղէք տկարներուն, համբերատա՛ր եղէք բոլորին հանդէպ:
- 15 Զգուշացէ՛ք, ո՛չ մէկը չարիքի փոխարէն չարիք հատուցանէ ոեւէ մէկուն. հապա՝ ամէն ատեն հետամո՛ւտ եղէք բարիին, թէ՛ ձեր միջեւ, թէ՛ բոլորին հանդէպ:
- 16 Ամէն ատեն ուրա՛խ եղէք:
- 17 Անդադար աղօթեցէ՛ք:
- 18 Ամէն բանի մէջ շնորհակա՛լ եղէք, որովհետեւ ա՛յս է Աստուծոյ կամքը ձեզի հանդէպ՝ Քրիստոս Յիսուսով:
- 19 Մի՛ մարէք Սուրբ Հոգին:
- 20 Մի՛ անարգէք մարգարէութիւնները:
- 21 Քննեցէ՛ք ամէն բան, բարի՛ն ամուր բռնեցէք:
- 22 Ե՛տ կեցէք ամէն տեսակ չարութենէ:
- 23 Նոյնինքն խաղաղութեան Աստուածը ամբողջովին սրբացնէ ձեզ, եւ ձեր հոգին, անձն ու մարմինը ամբողջութեամբ անմեղադրելի պահուին մինչեւ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի գալուստը:
- 24 Ա՛ն որ կանչեց ձեզ՝ հաւատարիմ է. նաեւ ի՛նք պիտի կատարէ ատիկա:
- 25 Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք մեզի համար:
- 26 Բարեւեցէ՛ք բոլոր եղբայրները սուրբ համբոյրով:
- 27 Կը պարտադրեմ՝՝ ձեզ Տէրոջմով, որ կարդաք այս նամակը բոլոր սուրբ եղբայրներուն:
- 28 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ: Ամէն:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.