-
1 Տեսաղոնիկացիներին 4
- 1 Ուրեմն, եղբայրնե՛ր, կը թախանձենք ձեզի ու կը յորդորենք ձեզ Տէր Յիսուսով, որպէսզի՝ ինչպէս ընդունեցիք մեզմէ թէ ի՛նչպէս պէտք է ընթանաք եւ հաճեցնէք Աստուած՝ ա՛լ աւելի ճոխանաք անոր մէջ,
- 2 քանի որ գիտէք թէ ի՛նչ պատուէրներ տուինք ձեզի՝ Տէր Յիսուսով:
- 3 Որովհետեւ Աստուծոյ կամքը՝ ձեր սրբացումն է, որ ետ կենաք պոռնկութենէ,
- 4 ու ձեզմէ իւրաքանչիւրը գիտնայ իր անօթին տիրանալ սրբութեամբ եւ պատիւով.
- 5 ո՛չ թէ ցանկութեան կիրքով, ինչպէս հեթանոսները՝ որ չեն ճանչնար Աստուած:
- 6 Ո՛չ մէկը թող չափազանցէ այդ բանին՝՝ մէջ ու կեղեքէ իր եղբայրը, քանի որ Տէրը վրէժխնդիր է այդ բոլորին համար, ինչպէս մենք ալ նախապէս ըսինք ձեզի եւ վկայեցինք.
- 7 որովհետեւ Աստուած կանչեց մեզ ո՛չ թէ անմաքրութեան, հապա՝ սրբութեան:
- 8 Ուստի ա՛ն որ կ՚անարգէ՝ կ՚անարգէ ո՛չ թէ մարդ մը, հապա Աստուած՝ որ իր Սուրբ Հոգին ալ տուաւ մեզի:
- 9 Իսկ եղբայրսիրութեան մասին պէտք չունիք որ գրեմ ձեզի, որովհետեւ դուք արդէն Աստուծմէ սորված էք սիրել զիրար,
- 10 եւ արդարեւ ատիկա կ՚ընէք ամբողջ Մակեդոնիայի մէջ եղող բոլոր եղբայրներուն հանդէպ: Սակայն կ՚աղաչե՛նք ձեզի, եղբայրնե՛ր, որ ա՛լ աւելի ճոխանաք,
- 11 ու պատի՛ւ համարէք հանդարտ կենալ, ձեր գործերով զբաղիլ եւ ձեր ձեռքերով աշխատիլ, (ինչպէս պատուիրեցինք ձեզի,) որպէսզի դուրսիններուն հետ վարուիք վայելչութեամբ ու ո՛չ մէկ բանի՝՝ պէտք ունենաք: ու պատի՛ւ համարէք հանդարտ կենալ, ձեր գործերով զբաղիլ եւ ձեր ձեռքերով աշխատիլ, (ինչպէս պատուիրեցինք ձեզի,) որպէսզի դուրսիններուն հետ վարուիք վայելչութեամբ ու ո՛չ մէկ բանի՝՝ պէտք ունենաք:
- 12 Եղբայրնե՛ր, չենք ուզեր որ անգէտ ըլլաք ննջեցեալներուն մասին, որպէսզի չտրտմիք ինչպէս ուրիշները՝ որ յոյս չունին:
- 13 Արդարեւ եթէ կը հաւատանք թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, նոյնպէս ալ հաւատանք թէ Աստուած պիտի բերէ Յիսուսով ննջողները՝ անոր հետ:
- 14 Որովհետեւ սա՛ կը յայտարարենք ձեզի՝ Տէրոջ խօսքով, թէ մենք՝ մինչեւ Տէրոջ գալուստը ողջ մնացողներս՝ բնա՛ւ պիտի չկանխենք ննջեցեալները:
- 15 Քանի որ նոյնինքն Տէրը պիտի իջնէ երկինքէն՝ ազդարարութեան հրամանով, հրեշտակապետին ձայնով եւ Աստուծոյ փողով, ու նախ Քրիստոսով մեռածնե՛րը յարութիւն պիտի առնեն:
- 16 Ապա մենք, ողջ մնացողներս, անոնց հետ պիտի յափշտակուինք ամպերով՝ Տէրը դիմաւորելու օդին մէջ, եւ այդպէս Տէրոջ հետ պիտի ըլլանք յաւիտեան:
- 17 Հետեւաբար մխիթարեցէ՛ք զիրար այս խօսքերով:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.