-
1 Տեսաղոնիկացիներին 2
- 1 Եղբայրնե՛ր, դուք ձեզմէ գիտէք թէ մեր մուտքը ընդունայն չեղաւ ձեր մէջ.
- 2 հապա՝ նախապէս Փիլիպպէի մէջ չարչարուելէ եւ նախատուելէ ետք, ինչպէս գիտէք, Աստուծմով համարձակեցանք քարոզել ձեզի Աստուծոյ աւետարանը՝ շատ պայքարելով:
- 3 Որովհետեւ մեր յորդորը ո՛չ մոլորութենէ էր, ո՛չ անմաքրութենէ, ո՛չ ալ նենգութեամբ.
- 4 այլ կը խօսինք այնպէս՝ ինչպէս մենք զատորոշուեցանք Աստուծմէ, որպէսզի աւետարանը վստահուի մեզի, ո՛չ թէ մարդիկ հաճեցնելու համար, հապա Աստուած՝ որ կը քննէ մեր սիրտերը:
- 5 Քանի որ մենք բնա՛ւ չգործածեցինք շողոքորթութեան խօսքեր,- ինչպէս գիտէք,- ո՛չ ալ ագահութեան պատրուակ մը,- Աստուած վկայ է.-
- 6 եւ փառք չփնտռեցինք մարդոցմէ,- ո՛չ ձեզմէ, ո՛չ ալ ուրիշներէն:-
- 7 Թէեւ կրնայինք՝ իբր Քրիստոսի առաքեալներ՝ ծանրութիւն ըլլալ ձեզի, մենք հեզահամբոյր եղանք ձեր մէջ:
- 8 Ինչպէս դայեակ մը կը փայփայէ իր զաւակները, նոյնպէս մենք՝ գորովագութ ըլլալով ձեզի հանդէպ՝ կը յօժարէինք տալ ձեզի ո՛չ միայն Աստուծոյ աւետարանը, հապա մեր անձերն ալ, որովհետեւ դուք սիրելի եղաք մեզի:
- 9 Կը յիշէք, եղբայրնե՛ր, մեր աշխատանքն ու տաժանքը. գիշեր ու ցերեկ գործելով քարոզեցինք ձեզի Աստուծոյ աւետարանը, չծանրաբեռնելու համար ձեզմէ ոեւէ մէկը:
- 10 Դուք վկայ էք, եւ Աստուած ալ, թէ ի՛նչպէս սրբութեամբ, արդարութեամբ ու անմեղադրելի կերպով վարուեցանք ձեզի հետ՝ որ կը հաւատաք:
- 11 Նոյնպէս գիտէք թէ ձեզմէ իւրաքանչիւրը՝ ինչպէս հայր մը իր զաւակները՝
- 12 յորդորեցինք եւ սփոփեցինք, ու վկայեցինք որպէսզի ձեր ընթացքը արժանավայել ըլլայ Աստուծոյ՝ որ կանչեց ձեզ իր թագաւորութեան եւ փառքին:
- 13 Հետեւաբար մենք ալ անդադար շնորհակալ կ՚ըլլանք Աստուծմէ, որովհետեւ երբ ընդունեցիք Աստուծոյ խօսքը՝ որ մեզմէ լսեցիք, ընդունեցիք զայն ո՛չ թէ իբր մարդոց խօսք, հապա - ինչ որ ան ճշմա՛րտապէս է - որպէս Աստուծոյ խօսք. եւ ան կը ներգործէ նաեւ ձեր մէջ՝ որ կը հաւատաք:
- 14 Արդարեւ դուք, եղբայրնե՛ր, նմանեցաք Աստուծոյ եկեղեցիներուն՝ որ Հրէաստանի մէջ են Քրիստոս Յիսուսով, որովհետեւ դո՛ւք ալ կրեցիք նոյն չարչարանքները ձեր տոհմակիցներէն, ինչպէս անոնք՝ Հրեաներէն,
- 15 որ սպաննեցին թէ՛ Տէր Յիսուսը, թէ՛ ալ մարգարէները, ու հալածեցին մեզ: Աստուծոյ անհաճոյ եւ բոլոր մարդոց հակառակ են,
- 16 ու կ՚արգիլեն մեզ խօսիլ հեթանոսներուն՝ անոնց փրկութեան մասին, որպէսզի լեցնեն իրենց մեղքերուն չափը՝ ամէն ատեն. բայց բարկութիւնը հասած է անոնց վրայ՝ մինչեւ վախճանը:
- 17 Իսկ մենք, եղբայրնե՛ր, քիչ մը ատեն ձեզմէ որբ մնացած ըլլալով,- երեսով եւ ո՛չ թէ սիրտով,- ա՛լ աւելի փութացինք տեսնել ձեր երեսը՝ մեծ ցանկութեամբ:
- 18 Ուստի ուզեցինք գալ ձեզի - ես ինքս՝ Պօղոս՝ մէկ-երկու անգամ -, բայց Սատանան արգիլեց մեզ:
- 19 Քանի որ ի՞նչ է մեր յոյսը, կամ ուրախութիւնը, կամ մեր պարծանքին պսակը: Միթէ դո՛ւք չէ՞ք, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի առջեւ, անոր գալուստին ատենը.
- 20 որովհետեւ դո՛ւք էք մեր փառքը եւ ուրախութիւնը:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.