-
Եբրայեցիներին 4
- 1 Ուրեմն վախնա՛նք, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկը զրկուած թուի անոր հանգստավայրը մտնելու խոստումէն, որ մնացած է մեզի:
- 2 Որովհետեւ մեզի՛ ալ աւետուած էր՝ ինչպէս անոնց. բայց անոնց օգտակար չեղաւ այդ խօսքը լսելը, քանի որ հաւատքի միացած չէր լսողներուն մէջ:
- 3 Իսկ մենք՝ որ հաւատացինք, պիտի մտնենք հանգիստը, ինչպէս ըսաւ. «Հետեւաբար երդում ըրի իմ բարկութեանս մէջ. “Անոնք պիտի չմտնեն իմ հանգստավայրս”», թէպէտ իր գործերը աշխարհի հիմնադրութենէն ի վեր եղած էին:
- 4 Որովհետեւ Գիրքը սա՛ կ՚ըսէ տեղ մը՝ եօթներորդ օրուան համար. «Եւ Աստուած եօթներորդ օրը հանգստացաւ իր բոլոր գործերէն»:
- 5 Ու հոս դարձեալ կ՚ըսէ. «Անոնք պիտի չմտնեն իմ հանգստավայրս»:
- 6 Ուրեմն, քանի որ ոմանց կը մնայ հոն մտնել, իսկ անոնք որ նախապէս ստացած էին աւետիսը՝ անհնազանդութեան պատճառով չմտան,
- 7 դարձեալ օր մը կը սահմանէ՝ ա՛յնքան ժամանակէ ետք, եւ Դաւիթի բերանով կ՚ըսէ՝ «այսօր», ինչպէս ըսուեցաւ. «Այսօր, եթէ պիտի լսէք անոր ձայնը, մի՛ խստացնէք ձեր սիրտերը»:
- 8 Որովհետեւ եթէ Յեսու հանգստացուցած ըլլար զանոնք, ա՛լ անկէ ետք պիտի չխօսէր ուրիշ օրուան մասին:
- 9 Ուրեմն դեռ հանգիստի Շաբաթ մը կը մնայ Աստուծոյ ժողովուրդին.
- 10 որովհետեւ ա՛ն որ մտաւ անոր հանգստավայրը, ի՛նք ալ հանգստացաւ իր գործերէն, ինչպէս Աստուած՝ իրեններէն:
- 11 Ուրեմն ջանա՛նք մտնել այդ հանգստավայրը, որպէսզի ո՛չ մէկը իյնայ՝ նոյն անհնազանդութեան օրինակին պէս:
- 12 Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենարար է, ազդու, եւ ամէն երկսայրի սուրէ կտրուկ: Ան թափանցելով կը բաժնէ անձն ու հոգին, յօդերը եւ ծուծը. կը քննարկէ սիրտին մտածումներն ու մտադրութիւնները:
- 13 Չկայ արարած մը՝ որ աներեւոյթ ըլլայ անոր առջեւ, հապա ամէն բան մերկ ու բաց է անոր աչքերուն առջեւ՝ որուն պիտի տանք մեր հաշիւը:
- 14 Ուրեմն, քանի որ ունինք երկինքը անցած մեծ Քահանայապետ մը, Յիսուսը՝ Աստուծոյ Որդին, ամո՛ւր բռնենք մեր դաւանութիւնը:
- 15 Արդարեւ մենք չունինք քահանայապետ մը՝ որ անկարող ըլլայ կարեկցիլ մեր տկարութիւններուն, հապա ինք ամէն բանի մէջ փորձուած է մեզի նման, սակայն առանց մեղքի:
- 16 Ուրեմն համարձակութեա՛մբ մօտենանք շնորհքի գահին, որպէսզի ողորմութիւն ստանանք եւ շնորհք գտնենք՝ պատեհ ատեն օգնելու մեզի:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.