-
Եբրայեցիներին 13
- 1 Յարատեւեցէ՛ք եղբայրսիրութեան մէջ:
- 2 Մի՛ մոռնաք հիւրասիրութիւնը, որովհետեւ ոմանք անով հրեշտակներ հիւրընկալեցին թաքուն կերպով:
- 3 Յիշեցէ՛ք բանտարկեալները՝ որպէս թէ դո՛ւք ալ կապուած էք անոնց հետ, եւ չարչարուողները՝ որպէս թէ դո՛ւք ալ մարմինի մէջ էք:
- 4 Ամուսնութիւնը թող պատուական համարուի բոլորէն, ու անկողինը՝ անարատ պահուի, քանի որ Աստուած պիտի դատէ պոռնկողներն ու շնացողները:
- 5 Ձեր վարուելակերպը թող ըլլայ առանց արծաթսիրութեան. բաւարարուեցէ՛ք ձեր ունեցածով, որովհետեւ ինք ըսաւ. «Բնա՛ւ պիտի չթողում քեզ, ո՛չ ալ պիտի լքեմ քեզ»:
- 6 Հետեւաբար վստահութեա՛մբ ըսենք. «Տէրը իմ օգնականս է, ուստի պիտի չվախնամ. մարդը ի՞նչ պիտի ընէ ինծի»:
- 7 Յիշեցէ՛ք ձեզ կառավարողները՝ որ Աստուծոյ խօսքը քարոզեցին ձեզի, եւ հետեւեցէ՛ք անոնց հաւատքին՝ զննելով անոնց վարքին աւարտը:
- 8 Յիսուս Քրիստոս նոյնն է՝ երէկ, այսօր ու յաւիտեան:
- 9 Մի՛ տարուիք բազմազան եւ օտարոտի ուսուցումներէ, քանի որ լաւ է որ սիրտը հաստատուի շնորհքո՛վ, եւ ո՛չ թէ կերակուրներով, որոնք օգտակար չեղան անոնց համաձայն ընթացողներուն:
- 10 Մենք ունինք զոհասեղան մը, որմէ ուտելու իրաւունք չունին անոնք՝ որ կը ծառայեն խորանին.
- 11 քանի որ բանակավայրէն դուրս կ՚այրուին մարմինները այն կենդանիներուն, որոնց արիւնը կը տարուի սրբարանը՝ քահանայապետին միջոցով, մեղքի քաւութեան համար:
- 12 Ուստի Յիսո՛ւս ալ չարչարուեցաւ դռնէն դուրս, որպէսզի իր արիւնով սրբացնէ ժողովուրդը:
- 13 Ուրեմն երթա՛նք անոր՝ բանակավայրէն դուրս, կրելով իր նախատինքը.
- 14 որովհետեւ մենք հոս չունինք մնայուն քաղաք, հապա կը փնտռենք գալիք քաղաքը:
- 15 Ուստի՝ անոր միջոցով ամէն ատեն գովաբանութեան զոհ մատուցանենք Աստուծոյ, այսինքն՝ իր անունը դաւանող շրթունքներուն պտուղը:
- 16 Բայց մի՛ մոռնաք բարեգործութիւնն ու կարօտեալներուն հաղորդակցութիւնը, քանի որ այդպիսի՛ զոհեր հաճելի են Աստուծոյ:
- 17 Անսացէ՛ք ձեզ կառավարողներուն եւ ենթարկուեցէ՛ք անոնց, որովհետեւ անոնք կը հսկեն ձեր անձերուն վրայ՝ որոնց համար հաշիւ պիտի տան. որպէսզի ուրախութեա՛մբ ընեն այդ գործը, եւ ո՛չ թէ հառաչելով, քանի որ ատիկա օգտակար չէ ձեզի:
- 18 Աղօթեցէ՛ք մեզի համար, որովհետեւ համոզուած ենք թէ ունինք բարի խղճմտանք ու կ՚ուզենք ամէն բանի մէջ վարուիլ պարկեշտութեամբ:
- 19 Բայց առաւելապէս կ՚աղաչե՛մ որ ընէք ատիկա, որպէսզի աւելի՛ շուտ վերադարձուիմ ձեզի:
- 20 Խաղաղութեան Աստուածը, որ մեռելներէն վեր հանեց մեր Տէրը՝ Յիսուսը - ոչխարներուն մեծ Հովիւը՝ յաւիտենական ուխտին արիւնով -,
- 21 ամէն բարի գործի մէջ հաստատէ ձեզ՝ իր կամքը գործադրելու, ձեր մէջ իրագործելով իր առջեւ հաճելի եղածը՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որուն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն:
- 22 Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, որ հանդուրժէք այս յորդորական խօսքիս, որովհետեւ համառօտաբար գրեցի ձեզի:
- 23 Գիտցէ՛ք թէ մեր եղբայրը՝ Տիմոթէոս արձակուած է. եթէ շուտով գայ՝ անոր հետ պիտի տեսնեմ ձեզ:
- 24 Բարեւեցէ՛ք բոլոր ձեզ կառավարողներն ու բոլոր սուրբերը. կը բարեւեն ձեզ անոնք՝ որ Իտալիայէն են: Շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն: Բարեւեցէ՛ք բոլոր ձեզ կառավարողներն ու բոլոր սուրբերը. կը բարեւեն ձեզ անոնք՝ որ Իտալիայէն են: Շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.