-
Եբրայեցիներին 6
- 1 Ուստի՝ ձգե՛նք Քրիստոսի վերաբերեալ նախաբանը ու յառաջանա՛նք դէպի կատարելութիւն, փոխանակ դարձեալ հիմը դնելու մեռած գործերէն ապաշխարութեան եւ Աստուծոյ հանդէպ հաւատքին,
- 2 մկրտութիւններու ուսուցումին ու ձեռնադրութեան, մեռելներու յարութեան եւ յաւիտենական դատաստանին.
- 3 ա՛յս է որ պիտի ընենք՝ եթէ գէթ Աստուած արտօնէ:
- 4 Արդարեւ անկարելի է անոնց՝ որոնք անգամ մը լուսաւորուեցան, համտեսեցին երկնային պարգեւը, բաժնեկից դարձան Սուրբ Հոգիին,
- 5 եւ համտեսեցին Աստուծոյ բարի խօսքն ու գալիք աշխարհին սքանչելիքները,
- 6 որ վերանորոգուին ապաշխարութեամբ՝ եթէ սայթաքին. քանի որ կրկին կը խաչեն Աստուծոյ Որդին իրենք իրենց համար, ու կը խայտառակեն զայն:
- 7 Որովհետեւ այն երկիրը՝ որ կը խմէ իր վրայ յաճախ եկած անձրեւը, եւ կ՚արտադրէ յարմար բոյսեր անոնց՝ որոնց համար կը մշակուի, օրհնութիւն կը ստանայ Աստուծմէ.
- 8 բայց ան որ կ՚արտադրէ փուշեր ու տատասկներ՝ անպէտ է եւ անիծուելու մօտ. անոր վախճանն է այրուիլ:
- 9 Թէպէտ այսպէս կը խօսինք, ձեր մասին՝ սիրելինե՛ր՝ մենք համոզում ունինք լաւագոյն բաներու, որոնք կը վերաբերին փրկութեան:
- 10 Քանի որ Աստուած անիրաւ չէ՝ որ մոռնայ ձեր գործը, եւ այն սէրը՝ որ ցոյց տուիք իր անունին համար, երբ սպասարկեցիք սուրբերուն ու կը սպասարկէք ալ:
- 11 Սակայն կը ցանկանք որ ձեզմէ իւրաքանչիւրը ցոյց տայ նոյն փութաջանութիւնը՝ մինչեւ վախճանը պահելու համար յոյսի լման վստահութիւնը.
- 12 որպէսզի դուք անփոյթ չըլլաք, հապա նմանիք անոնց՝ որ հաւատքով ու համբերատարութեամբ ժառանգեցին խոստումները:
- 13 Արդարեւ, երբ Աստուած խոստում ըրաւ Աբրահամի, քանի որ իրմէ մեծը չկար՝ որ երդում ընէր անոր վրայ,
- 14 երդում ըրաւ ինքնիր վրայ եւ ըսաւ. «Այո՛, մեծապէս պիտի օրհնեմ քեզ ու մեծապէս պիտի բազմացնեմ քեզ»:
- 15 Եւ այսպէս՝ ան համբերատարութեամբ հասաւ խոստումին:
- 16 Արդարեւ մարդիկ երդում կ՚ընեն իրենցմէ մեծին վրայ, ու իրենց համար՝ երդո՛ւմը կը հաստատէ ամէն հակաճառութեան աւարտը:
- 17 Ուստի Աստուած, փափաքելով աւելի ճոխութեամբ ցոյց տալ իր ծրագիրին անփոփոխ ըլլալը խոստումի ժառանգորդներուն, միջնորդեց երդումով մը,
- 18 որպէսզի երկու անփոփոխելի բաներով - որոնց մէջ անկարելի է որ Աստուած ստէ - հզօր մխիթարութիւն ունենանք մենք՝ որ իբր ապաստան ամուր բռնեցինք մեզի առաջարկուած յոյսը:
- 19 Մենք ունինք զայն որպէս ապահով եւ հաստատ խարիսխ մեր անձին. ան կը մտնէ վարագոյրին ներսի կողմն ալ,
- 20 հոն ուր Յիսուս՝ իբր յառաջընթաց՝ մտաւ մեզի համար, յաւիտենական Քահանայապետ եղած՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.