-
Եբրայեցիներին 5
- 1 Արդարեւ, մարդոց մէջէն առնուած ամէն քահանայապետ՝ նշանակուած է մարդո՛ց համար, որպէսզի Աստուծոյ մատուցանէ ընծաներ ու մեղքերու համար զոհեր:
- 2 Ան կրնայ հասկացող ըլլալ անոնց՝ որ անգէտ եւ մոլորեալ են, որովհետեւ ի՛նք ալ համակուած է տկարութեամբ.
- 3 եւ այս պատճառով պարտաւոր է մեղքի պատարագ մատուցանել՝ ինչպէս ժողովուրդին համար, նոյնպէս ալ իրեն համար:
- 4 Ո՛չ մէկը ինքնիրեն կ՚առնէ այս պատիւը, հապա միայն ա՛ն՝ որ կանչուած է Աստուծմէ, ինչպէս Ահարոն:
- 5 Նոյնպէս ալ ո՛չ թէ Քրիստո՛ս փառաւորեց ինքզինք՝ քահանայապետ ըլլալու համար, հապա ա՛ն՝ որ ըսաւ իրեն. «Դուն իմ Որդիս ես, ա՛յսօր ծնայ քեզ»:
- 6 Ինչպէս ուրիշ տեղ մըն ալ կ՚ըսէ. «Դուն յաւիտեան քահանայ ես՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ»:
- 7 Ան՝ իր մարմինին օրերը, սաստիկ գոչիւնով եւ արցունքով, աղերսանք ու պաղատանք մատուցանեց անոր՝ որ կարող էր մահէն փրկել զինք. եւ ընդունուեցաւ՝ իր բարեպաշտութեան պատճառով՝՝:
- 8 Թէպէտ ինք Որդի էր, հնազանդութիւն սորվեցաւ իր չարչարանքներէն.
- 9 ու երբ կատարեալ եղաւ, յաւիտենական փրկութիւն պատճառեց բոլոր իրեն հնազանդողներուն,
- 10 եւ Աստուծմէ յորջորջուեցաւ՝ Քահանայապետ Մելքիսեդեկի կարգին համեմատ:
- 11 Անոր մասին ունինք շատ ըսելիք, որ դժուար է մեկնաբանել, քանի որ լսելու մէջ անփոյթ էք:
- 12 Արդարեւ, մինչ ժամանակին համեմատ պարտաւոր էիք վարժապետ ըլլալ, դո՛ւք պէտք ունիք դարձեալ սորվելու թէ որո՛նք են Աստուծոյ պատգամներուն նախաքայլերը: Դուք պէտք ունիք կաթի՛, ո՛չ թէ ամուր կերակուրի.
- 13 քանի որ ամէն կաթնկեր՝ արդարութեան խօսքին անհմուտ է, որովհետեւ երախայ է.
- 14 բայց ամուր կերակուրը չափահասներուն համար է, որոնց զգայարանքները սովորութեամբ վարժուած են զատորոշել բարին ու չարը:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.