-
1 Կորինթացիներին 9
- 1 Միթէ ես առաքեալ չե՞մ. միթէ ես ազատ չե՞մ. միթէ աչքերովս չտեսա՞յ Յիսուս Քրիստոսը՝ մեր Տէրը. դուք իմ գործս չէ՞ք Տէրոջմով:
- 2 Նոյնիսկ եթէ ուրիշներուն առաքեալ չըլլամ, գոնէ ձեզի համար՝ եմ. որովհետեւ իմ առաքելութեանս կնիքը դո՛ւք էք Տէրոջմով:
- 3 Սա՛ է իմ ջատագովականս անոնց՝ որ կը հարցաքննեն զիս.
- 4 «Միթէ մենք իրաւունք չունի՞նք ուտելու եւ խմելու:
- 5 Միթէ մենք իրաւունք չունի՞նք Քրիստոսով քոյր եղող կին մը մեզի հետ տանելու, ինչպէս միւս առաքեալները, Տէրոջ եղբայրներն ու Կեփաս կ՚ընեն:
- 6 Կամ միայն ես ու Բառնաբա՞ս իրաւունք չունինք աշխատելէ զերծ ըլլալու:
- 7 Ո՞վ երբեք մարտնչելու կ՚երթայ իր սեփական ծախսով. ո՞վ այգի կը տնկէ եւ անոր պտուղէն չ՚ուտեր. կամ ո՞վ կը հովուէ ու հօտին կաթով չի սնանիր՝՝:
- 8 Միթէ մա՞րդկօրէն կ՚ըսեմ այս բաները, կամ արդեօք Օրէնքն ալ նոյնը չ՚ը՞սեր:
- 9 Քանի որ Մովսէսի Օրէնքին մէջ գրուած է. «Մի՛ կապեր կալի մէջ աշխատող՝՝ եզին դունչը»: Միթէ Աստուած եզնե՞րը կը հոգայ,
- 10 թէ ոչ՝ անշուշտ մեզի՛ համար կ՚ըսէ: Անկասկած մեզի՛ համար գրուած է. որովհետեւ ա՛ն որ կը հերկէ՝ պարտաւոր է յոյսով հերկել, եւ ա՛ն որ կը կամնէ՝ բաժին առնելու յոյսով՝՝:
- 11 Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մե՞ծ բան է՝ եթէ ձեզմէ մարմնաւոր բաներ հնձենք:
- 12 Եթէ ուրիշներ բաժին ունին այս իրաւունքին՝ ձեր վրայ, առաւելապէս մե՛նք չունի՞նք. բայց մենք այս իրաւունքը չօգտագործեցինք, հապա ամէն բանի կը դիմանանք, որպէսզի արգելք չըլլանք Քրիստոսի աւետարանին:
- 13 Չէ՞ք գիտեր թէ սուրբ բաներուն պաշտօնեաները՝ տաճարէ՛ն կ՚ուտեն, եւ անոնք որ զոհասեղանին կը սպասաւորեն՝ զոհասեղանէ՛ն բաժին կ՚առնեն:
- 14 Նոյնպէս ալ Տէրը պատուիրեց որ աւետարանը հռչակողները՝ աւետարանէն ապրին:
- 15 Բայց ես ասոնցմէ ո՛չ մէկը օգտագործեցի, ո՛չ ալ այս բաները գրեցի՝ որ ա՛յդպէս ըլլայ ինծի հանդէպ. որովհետեւ աւելի լաւ է ինծի՝ որ մեռնիմ, քան թէ մէկը իմ պարծանքս ոչնչացնէ:
- 16 Արդարեւ եթէ աւետարանեմ՝ պարծենալիք ոչինչ ունիմ, որովհետեւ իմ վրաս դրուած հարկ մըն է. մա՛նաւանդ վա՛յ է ինծի՝ եթէ չաւետարանեմ:
- 17 Քանի որ եթէ ասիկա կամովին ընեմ, վարձատրութիւն կ՚ունենամ. իսկ եթէ ակամայ՝ այդ ինծի վստահուած տնտեսութիւն մըն է:
- 18 Ուրեմն ի՞նչ է իմ վարձատրութիւնս. այն՝ որ աւետարանելու ատենս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որպէսզի չարաչար չգործածեմ աւետարանէն ստացած իմ իրաւունքս:
- 19 Քանի որ՝ թէպէտ բոլորէն ազատ էի՝ ես զիս բոլորին ծառայ ըրի, որպէսզի շատերը շահիմ:
- 20 Հրեաներուն հետ Հրեայի պէս եղայ, որպէսզի Հրեաները շահիմ:
- 21 Օրէնքի տակ եղողներուն հետ՝ իբր թէ Օրէնքի տակ, (ո՛չ թէ ես Օրէնքի տակ էի,) որպէսզի Օրէնքի տակ եղողներն ալ շահիմ: Առանց Օրէնքի եղողներուն հետ՝ իբր թէ առանց Օրէնքի, (ո՛չ թէ ես Աստուծմէ օրէնք չունէի, հապա Քրիստոսի օրէնքին տակ էի,) որպէսզի առանց Օրէնքի եղողներն ալ շահիմ:
- 22 Տկարներուն հետ տկարի պէս եղայ, որպէսզի տկարները շահիմ. բոլորին հետ ամէն ինչ եղայ, որպէսզի ա՛նպայման ոմանք փրկեմ:
- 23 Եւ ասիկա կ՚ընեմ աւետարանին համար, որ հաղորդակից ըլլամ անոր:
- 24 Չէ՞ք գիտեր թէ ասպարէզին մէջ վազողները՝ բոլորը կը վազեն, բայց մէ՛կը կը ստանայ մրցանակը: Ուստի ա՛յնպէս վազեցէք՝ որ ստանա՛ք:
- 25 Ո՛վ որ կը մրցի՝ չափաւորութիւն կը պահէ ամէն բանի մէջ. անոնք՝ եղծանելի պսակը ստանալու համար, իսկ մենք՝ անեղծանելին:
- 26 Ուստի ես ա՛յդպէս կը վազեմ, ո՛չ թէ անստուգութեամբ. ես ա՛յդպէս կռփամարտ կ՚ընեմ, ո՛չ թէ հովը ծեծելով.
- 27 բայց կը ճնշեմ ու կը նուաճեմ մարմինս, որպէսզի՝ ուրիշներուն քարոզելէ ետք՝ ես ինքս խոտելի չըլլամ:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.