-
1 Կորինթացիներին 2
- 1 Ու ես, եղբայրնե՛ր, երբ եկայ ձեզի, չեկայ խօսքի կամ իմաստութեան գերազանցութեամբ՝ հռչակելու ձեզի Աստուծոյ վկայութիւնը.
- 2 որովհետեւ որոշեցի ուրիշ որեւէ բան չգիտնալ ձեր մէջ, բայց միայն Յիսուս Քրիստոսը, եւ զայն՝ խաչուած:
- 3 Ես ձեզի հետ եղայ տկարութեամբ, ահով ու շատ դողով.
- 4 եւ իմ խօսքս ու քարոզութիւնս՝ ո՛չ թէ մարդկային իմաստութեան համոզիչ խօսքերով էին, հապա՝ Հոգիին եւ զօրութեան ապացոյցով.
- 5 որպէսզի ձեր հաւատքը ըլլայ ո՛չ թէ մարդոց իմաստութեամբ, հապա՝ Աստուծոյ զօրութեամբ:
- 6 Սակայն կատարեալներուն կը խօսինք իմաստութեան մասին. բայց ո՛չ այս աշխարհի, ո՛չ ալ այս աշխարհի ոչնչացող իշխաններուն իմաստութեան մասին,
- 7 հապա՝ Աստուծո՛յ խորհրդաւոր եւ ծածկուած իմաստութեան մասին կը խօսինք, որ Աստուած դարերէն առաջ սահմանեց մեր փառքին համար:
- 8 Այս աշխարհի իշխաններէն ո՛չ մէկը ճանչցաւ զայն. քանի որ եթէ ճանչցած ըլլային, չէին խաչեր փառքի Տէրը:
- 9 Բայց ինչպէս գրուած է. «Աչք չէ տեսեր, ականջ չէ լսեր, ո՛չ ալ մարդու սիրտին մէջ մտեր են այն բաները, որ Աստուած պատրաստած է զինք սիրողներուն»:
- 10 Սակայն Աստուած զանոնք յայտնած է մեզի իր Հոգիով, որովհետեւ Հոգին կը զննէ բոլոր բաները, մինչեւ անգամ Աստուծոյ խորունկ բաները:
- 11 Արդարեւ ո՞վ գիտէ մարդուն բաները, բայց միայն մարդուն հոգին՝ որ իր մէջն է. նոյնպէս ալ ո՛չ մէկը գիտէ Աստուծոյ բաները, այլ միայն Աստուծոյ Հոգին:
- 12 Իսկ մենք ստացանք ո՛չ թէ այս աշխարհի հոգին, հապա այն Հոգին՝ որ Աստուծմէ է. որպէսզի մենք գիտնանք այն բաները՝ որ Աստուած շնորհեց մեզի.
- 13 նաեւ անոնց մասին կը խօսինք, ո՛չ թէ այն խօսքերով՝ որ մարդկային իմաստութիւնը կը սորվեցնէ, հապա Հոգիին սորվեցուցածներով, համեմատելով հոգեւոր բաները հոգեւորի հետ:
- 14 Իսկ շնչաւոր մարդը չ՚ընդունիր Աստուծոյ Հոգիին բաները, որովհետեւ անոնք իրեն համար յիմարութիւն են, ո՛չ ալ կրնայ հասկնալ, քանի որ կը զննուին հոգեւոր կերպով:
- 15 Բայց ա՛ն որ հոգեւոր է՝ կը զննէ ամէն բան, սակայն ինք կը զննուի ո՛չ մէկէն:
- 16 Որովհետեւ ո՞վ գիտցաւ Տէրոջ միտքը, որ սորվեցնէ անոր. բայց մենք ունինք Քրիստոսի միտքը:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.