-
1 Կորինթացիներին 3
- 1 Բայց ես, եղբայրնե՛ր, չկրցայ խօսիլ ձեզի՝ որպէս հոգեւորներու, հապա որպէս մարմնաւորներու, նոյնիսկ որպէս Քրիստոսով երախաներու:
- 2 Ձեզ սնուցանեցի կաթո՛վ, ո՛չ թէ կերակուրով. որովհետեւ մինչեւ հիմա չէիք կրնար հանդուրժել, եւ ո՛չ իսկ ներկայիս կրնաք, քանի որ տակաւին մարմնաւոր էք:
- 3 Արդարեւ, քանի տակաւին նախանձ, կռիւ եւ բաժանումներ կան ձեր մէջ, միթէ մարմնաւոր չէ՞ք ու մարդկօրէն չէ՞ք ընթանար:
- 4 Որովհետեւ երբ ձեզմէ մէկը ըսէ. «Ես Պօղոսեան եմ», եւ միւսը. «Ես Ապողոսեան եմ», միթէ մարմնաւոր չէ՞ք:
- 5 Իսկ ո՞վ է Պօղոս, կամ ո՞վ է Ապողոս. լոկ սպասարկուներ, որոնցմով դուք հաւատացիք՝ ինչպէս Տէրը տուաւ անոնցմէ իւրաքանչիւրին:
- 6 Ես տնկեցի, Ապողոս ջրեց, բայց Աստուա՛ծ աճեցուց:
- 7 Ուստի ո՛չ տնկողը բա՛ն մըն է, եւ ո՛չ ջրողը, հապա Աստուա՛ծ՝ որ աճեցուց:
- 8 Ուրեմն տնկողն ու ջրողը մէկ են, եւ իւրաքանչիւրը պիտի ստանայ իր վարձատրութիւնը՝ իր աշխատանքին համեմատ.
- 9 որովհետեւ մենք Աստուծոյ գործակից ենք. դուք Աստուծոյ մշակութիւնն էք, Աստուծոյ շինուածքն էք:
- 10 Աստուծոյ շնորհքին համեմատ՝ որ տրուեցաւ ինծի, հիմ դրի իմաստուն ճարտարապետի մը պէս, բայց ուրիշ մը կը շինէ անոր վրայ. սակայն իւրաքանչիւրը թող զգուշանայ թէ ի՛նչպէս կը շինէ անոր վրայ:
- 11 Արդարեւ ո՛չ մէկը ա՛լ ուրիշ հիմ կրնայ դնել՝ դրուածէն զատ, որ Յիսուս Քրիստոսն է:
- 12 Եթէ մէկը այս հիմին վրայ շինէ ոսկիով, արծաթով, պատուական քարերով, փայտով, խարով, խոզանով,
- 13 իւրաքանչիւրին գործը բացայայտ պիտի ըլլայ. քանի որ օրը պիտի բացայայտէ, որովհետեւ կրակով պիտի յայտնուի եւ իւրաքանչիւրին գործին ի՛նչպէս ըլլալը կրա՛կը պիտի փորձարկէ:
- 14 Եթէ մէկուն գործը՝ որ շինած է անոր վրայ՝ մնայ, ինք վարձատրութիւն պիտի ստանայ.
- 15 եթէ մէկուն գործը այրի՝ պիտի կորսնցնէ, իսկ ինք պիտի փրկուի, սակայն իբր թէ կրակի մէջէն:
- 16 Չէ՞ք գիտեր թէ դուք Աստուծոյ տաճարն էք, եւ Աստուծոյ Հոգին կը բնակի ձեր մէջ:
- 17 Եթէ մէկը ապականէ Աստուծոյ տաճարը, Աստուած ալ պիտի քանդէ զի՛նք. որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է, եւ դո՛ւք էք այդ տաճարը:
- 18 Ո՛չ մէկը թող խաբէ ինքզինք: Եթէ ձեզմէ մէկը կը կարծէ իմաստուն ըլլալ այս աշխարհի մէջ, թող յիմար դառնայ՝ որպէսզի իմաստուն ըլլայ:
- 19 Որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը՝ Աստուծոյ քով յիմարութիւն է. քանի որ գրուած է. «Ան իմաստունները կը բռնէ իրենց խորամանկութեան մէջ»:
- 20 Եւ դարձեալ. «Տէրը գիտէ իմաստուններուն մտածումները՝ որ փուճ են»:
- 21 Հետեւաբար ո՛չ մէկը թող պարծենայ մարդոցմով.
- 22 որովհետեւ ամէն բան ձերն է. թէ՛ Պօղոս, թէ՛ Ապողոս, թէ՛ Կեփաս, թէ՛ աշխարհը, թէ՛ կեանքը, թէ՛ մահը, թէ՛ ներկայ բաները եւ թէ գալիքները: Ամէն բան ձերն է.
- 23 դուք ալ Քրիստոսինն էք, ու Քրիստոս՝ Աստուծոյ:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.