-
Յակոբէս 5
- 1 Հիմա գա՛նք ձեզի՝ հարուստնե՛ր. լացէ՛ք եւ վայեցէ՛ք այն թշուառութիւններուն համար՝ որ պիտի պատահին ձեզի՝՝:
- 2 Ձեր հարստութիւնը փտած է, ու ձեր հանդերձները ցեցի կեր եղած են:
- 3 Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած են. անոնց ժանգը վկայ պիտի ըլլայ ձեզի դէմ ու կրակի պէս պիտի ուտէ ձեր մարմինը: Գանձ դիզեցիք վերջին օրերուն համար.
- 4 սակայն ահա՛ ձեր արտերը քաղող գործաւորներուն վարձքը՝ որմէ զրկեցիք զանոնք՝ կ՚աղաղակէ, եւ հնձուորներուն կանչը հասաւ զօրքերու Տէրոջ ականջներուն:
- 5 Հեշտանքով ու ցոփութեամբ ապրեցաք երկրի վրայ, կերակրեցիք ձեր սիրտերը՝ որպէս թէ մորթուելու օրուան համար:
- 6 Դատապարտեցի՛ք, սպաննեցի՛ք արդարը՝ որ չէր ընդդիմանար ձեզի:
- 7 Ուրեմն համբերատա՛ր եղէք, եղբայրնե՛ր, մինչեւ Տէրոջ գալուստը: Ահա՛ մշակը կը սպասէ երկրի պատուական պտուղին՝ համբերատար ըլլալով անոր համար, մինչեւ որ ստանայ առաջին անձրեւն ու վերջին անձրեւը:
- 8 Դո՛ւք ալ համբերատար եղէք եւ ամրացուցէ՛ք ձեր սիրտերը, որովհետեւ Տէրոջ գալուստը կը մօտենայ:
- 9 Մի՛ հառաչէք իրարու դէմ, եղբայրնե՛ր, որպէսզի չդատապարտուիք: Ահա՛ Դատաւորը կայնած է դրան առջեւ:
- 10 Եղբայրնե՛րս, չարչարանքներու եւ համբերատարութեան համար օրինա՛կ առէք մարգարէներէն, որոնք խօսեցան Տէրոջ անունով:
- 11 Ահա՛ երանելի կը կոչենք տոկացողները: Դուք լսեցի՛ք Յոբի համբերութեան մասին, եւ տեսա՛ք Տէրոջ անոր շնորհած վախճանը, որովհետեւ Տէրը բազմագութ է, եւ արգահատող:
- 12 Բայց ամէն բանէ առաջ, եղբայրնե՛րս, երդում մի՛ ընէք, ո՛չ երկինքի վրայ, ո՛չ երկրի վրայ. ո՛չ ալ ուրիշ որեւէ երդում: Հապա ձեր «այո՛»ն՝ այո՛ ըլլայ, ու «ո՛չ»ը՝ ո՛չ, որպէսզի չիյնաք դատապարտութեան տակ:
- 13 Ձեզմէ մէկը կը չարչարուի՞. թող աղօթէ: Մէկը ոգեւորուա՞ծ է. թող սաղմոս երգէ:
- 14 Ձեզմէ մէկը հիւա՞նդ է. թող կանչէ եկեղեցիին երէցները, եւ անոնք թող աղօթեն իր վրայ՝ իւղով օծելով զինք Տէրոջ անունով:
- 15 Հաւատքով եղած աղօթքը պիտի փրկէ հիւանդը, եւ Տէրը ոտքի պիտի հանէ զայն. ու եթէ մեղք ալ գործած է, պիտի ներուի անոր:
- 16 Խոստովանեցէ՛ք իրարու ձեր յանցանքները, եւ աղօթեցէ՛ք իրարու համար, որպէսզի բժշկուիք: Արդարին ներգործող աղերսանքը շատ ազդեցիկ է:
- 17 Եղիա կիրքերու ենթակայ մարդ մըն էր՝ մեզի նման: Ան աղօթեց որ անձրեւ չտեղայ, ու երկրի վրայ անձրեւ չտեղաց երեք տարի եւ վեց ամիս:
- 18 Ապա դարձեալ աղօթեց, ու երկինք անձրեւ տուաւ եւ երկիր ծաղկեցուց իր պտուղը:
- 19 Եղբայրնե՛ր, եթէ ձեզմէ ոեւէ մէկը մոլորի ճշմարտութենէն, ու մէկը վերադարձնէ զայն,
- 20 թող գիտնայ թէ ա՛ն՝ որ կը վերադարձնէ մեղաւորը իր մոլորութեան ճամբայէն, կը փրկէ անձ մը մահէն, ու կը ծածկէ մեղքերու բազմութիւն մը:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.