-
Յակոբէս 3
- 1 Եղբայրնե՛րս, ձեր մէջ շատ վարդապետներ թող չըլլան, գիտնալով թէ աւելի խստութեամբ պիտի դատուինք՝՝:
- 2 Որովհետեւ բոլորս ալ կը սայթաքինք շատ բաներու մէջ. եթէ մէկը չի սայթաքիր խօսքով՝ կատարեալ մարդ է, կարող՝ սանձելու նաեւ ամբողջ մարմինը:
- 3 Ահա՛ ձիերուն բերանը սանձ կը դնենք՝ որպէսզի հնազանդին մեզի, եւ կը կառավարենք անոնց ամբողջ մարմինը:
- 4 Ահա՛ նաւերն ալ, որ ա՛յդչափ մեծ են ու կը քշուին սաստիկ հովերէն, կը կառավարուին ամենափոքր ղեկով մը՝ ի՛նչպէս նաւուղիղը փափաքի:
- 5 Այդպէս ալ լեզուն պզտիկ անդամ մըն է, բայց կը պարծենայ մեծ բաներով: Ահա՛ ո՜րչափ նիւթ կը վառուի քիչ մը կրակով:
- 6 Լեզո՛ւն ալ կրակ մըն է, անիրաւութեան աշխարհ մը: Լեզուն ա՛յնպէս դրուած է մեր անդամներուն մէջ, որ կ՚ապականէ ամբողջ մարմինը ու կը բռնկեցնէ բնութեան շրջանը, իսկ ինք կը բռնկի գեհենէն:
- 7 Գազաններու, թռչուններու, սողուններու եւ ծովային արարածներու ամէն բնութիւն՝ կը նուաճուի ու նուաճուած է մարդկային բնութենէն:
- 8 Բայց ո՛չ մէկը կրնայ նուաճել լեզուն. ան անզուսպ չար է, լի մահաբեր թոյնով:
- 9 Անո՛վ կ՚օրհնաբանենք Աստուած ու Հայրը, եւ անո՛վ կ՚անիծենք մարդիկ՝ որ ստեղծուած են Աստուծոյ նմանութեամբ:
- 10 Միեւնոյն բերանէն կ՚ելլեն օրհնաբանութիւն եւ անէծք: Եղբայրնե՛րս, պէտք չէ որ այս ա՛յսպէս ըլլայ:
- 11 Միթէ աղբիւր մը միեւնոյն ակէն կը բխեցնէ՞ անոյշ ու դառն ջուր:
- 12 Եղբայրնե՛րս, թզենին կրնա՞յ ձիթապտուղ տալ, կամ որթատունկը՝ թուզ: Նմանապէս՝ ո՛չ մէկ աղբիւր կրնայ տալ թէ՛ աղի, թէ՛ անոյշ ջուր:
- 13 Ո՛վ որ իմաստուն ու խելացի է ձեր մէջ, բարի վարքո՛վ թող ցոյց տայ իր գործերը՝ իմաստութեան հեզութեամբ:
- 14 Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունենաք ձեր սիրտերուն մէջ, ճշմարտութեան դէմ մի՛ պարծենաք ու մի՛ ստէք:
- 15 Այս իմաստութիւնը չ՚իջներ վերէն, հապա՝ երկրային, շնչաւոր եւ դիւական է:
- 16 Որովհետեւ ո՛ւր կայ նախանձ ու հակառակութիւն, հո՛ն կայ խառնակութիւն եւ ամէն տեսակ չար բան:
- 17 Բայց վերէն եղող իմաստութիւնը՝ նախ անկեղծ է, յետոյ՝ խաղաղարար, ազնիւ, հլու, լի ողորմութեամբ ու բարի պտուղներով, անկողմնակալ եւ անկեղծ:
- 18 Արդարութեան պտուղը խաղաղութեամբ կը սերմանուի անոնց միջոցով՝ որ խաղաղութիւն կ՚ընեն:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.