-
Յակոբէս 4
- 1 Ուրկէ՞ կը ծագին պատերազմներն ու կռիւները ձեր մէջ: Միթէ չե՞ն ծագիր ձեր կիրքերէն, որոնք կը մարտնչին ձեր անդամներուն մէջ:
- 2 Կը ցանկաք, բայց չունիք. կը սպաննէք ու կը նախանձիք, սակայն չէք կրնար հասնիլ ձեր ուզածին: Կը կռուիք եւ կը պատերազմիք, բայց չունիք՝ որովհետեւ չէք խնդրեր:
- 3 Կը խնդրէք՝ սակայն չէք ստանար, որովհետեւ կը խնդրէք չարամտօրէն՝ որպէսզի վատնէք ձեր կիրքերուն համար:
- 4 Շնացողնե՛ր, չէ՞ք գիտեր թէ այս աշխարհի բարեկամութիւնը՝ Աստուծոյ դէմ թշնամութիւն է. ուրեմն ո՛վ որ կը փափաքի բարեկամ ըլլալ աշխարհի, ինքզինք թշնամի կ՚ընէ Աստուծոյ:
- 5 Կամ կը կարծէք թէ Գիրքը ընդունա՞յն կ՚ըսէ. «Նախանձի կը տենչայ մեր մէջ բնակող հոգին»՝՝:
- 6 Սակայն աւելի մեծ շնորհք մը կու տայ, ուստի կ՚ըսէ. «Աստուած կ՚ընդդիմանայ ամբարտաւաններուն, բայց շնորհք կու տայ խոնարհներուն»:
- 7 Ուրեմն հպատակեցէ՛ք Աստուծոյ: Դիմադրեցէ՛ք Չարախօսին, եւ ան պիտի փախչի ձեզմէ:
- 8 Մօտեցէ՛ք Աստուծոյ, եւ ան պիտի մօտենայ ձեզի: Մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը, մեղաւորնե՛ր, ու սրբացուցէ՛ք ձեր սիրտերը, երկմիտնե՛ր:
- 9 Զգացէ՛ք ձեր թշուառութիւնը, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր խնդուքը թող փոխուի սուգի, ու ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան:
- 10 Խոնարհեցէ՛ք Տէրոջ առջեւ, եւ ան պիտի բարձրացնէ ձեզ:
- 11 Մի՛ բամբասէք զիրար, եղբայրնե՛ր: Ա՛ն որ կը բամբասէ իր եղբայրը կամ կը դատէ իր եղբայրը, կը բամբասէ Օրէ՛նքը եւ կը դատէ Օրէ՛նքը: Իսկ եթէ դատես Օրէնքը, ա՛լ Օրէնքը գործադրող չես, հապա՝ դատաւոր:
- 12 Միայն մէ՛կ Օրէնսդիր (ու Դատաւոր) կայ, որ կարող է փրկել եւ կորսնցնել: Դուն ո՞վ ես՝ որ կը դատես ուրիշը:
- 13 Հիմա գա՛նք ձեզի՝ որ կ՚ըսէք. «Այսօր կամ վաղը պիտի երթանք այսինչ քաղաքը, հոն տարի մը պիտի կենանք, առեւտուր պիտի ընենք ու պիտի շահինք»:
- 14 (Դո՛ւք՝ որ չէք գիտեր թէ ի՛նչ պիտի ըլլայ վաղը:
- 15 Քանի որ ի՞նչ է ձեր կեանքը. արդարեւ շոգի մըն է, որ քիչ մը ատեն կ՚երեւնայ, յետոյ կ՚աներեւութանայ:) Փոխարէնը ըսելու էիք. «Եթէ Տէրը կամենայ, պիտի ապրինք եւ պիտի ընենք այս կամ այն բանը»:
- 16 Բայց հիմա կը պարծենաք ձեր պոռոտախօսութեամբ. այդպիսի ամէն պարծանք չար է:
- 17 Ուրեմն ո՛վ որ գիտէ բարին ընել՝ բայց չ՚ըներ, ատիկա մեղք է իրեն համար:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.