-
Ռոմեացիներին 9
- 1 Ճշմարտութիւնը կ՚ըսեմ Քրիստոսով ու չեմ ստեր, (իմ խղճմտանքս ալ կը վկայէ ինծի Սուրբ Հոգիով,)
- 2 թէ մեծ տրտմութիւն ունիմ, եւ սիրտիս մէջ՝ յարատեւ ցաւ:
- 3 Քանի որ կ՚ըղձայի ես ինքս նզովուած ըլլալ Քրիստոսէ, իմ եղբայրներուս՝ մարմինի կողմէն ազգականներուս համար,
- 4 որոնք Իսրայելացի են: Անո՛նցն են որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքն ու խոստումները:
- 5 Իրե՛նցն են նախահայրերը. իրենցմէ՛ ալ մարմինի կողմէն եկաւ Քրիստոս, որ բոլորին վրայ է, յաւիտեան օրհնեա՜լ Աստուած: Ամէն:
- 6 Բայց Աստուծոյ խօսքը ապարդիւն նկատուելու չէ. քանի որ բոլոր Իսրայէլէ եղողները Իսրայելացի չեն,
- 7 ո՛չ ալ բոլորը զաւակներ են՝ քանի որ Աբրահամի զարմն են. հապա ըսուեցաւ. «Իսահակի՛ անունով պիտի կոչուի քու զարմդ»:
- 8 Այսինքն անոնք որ մարմինի զաւակներն են՝ Աստուծոյ զաւակները չեն. հապա խոստումի՛ն զաւակները զարմ կը սեպուին:
- 9 Որովհետեւ խոստումին խօսքը սա՛ էր. «Այս ատեն պիտի գամ, ու Սառա որդի մը պիտի ունենայ»:
- 10 Եւ ո՛չ միայն այդ, այլ նաեւ երբ Ռեբեկա յղացաւ մէկէն՝ մեր Իսահակ հօրմէն,
- 11 (քանի որ զաւակները դեռ չծնած, ո՛չ ալ որեւէ բարիք կամ չարիք գործած, որպէսզի Աստուծոյ առաջադրութիւնը հաստատ մնայ՝ ընտրութեան համաձայն,
- 12 այսինքն ո՛չ թէ գործերէն ըլլայ, հապա անկէ՛ որ կանչեց,) անոր ըսուեցաւ.
- 13 «Երէցը պիտի ծառայէ կրտսերին», ինչպէս գրուած է. «Յակո՛բը սիրեցի, իսկ Եսաւը ատեցի»:
- 14 Ուրեմն ի՞նչ ըսենք. միթէ Աստուծոյ քով անիրաւութի՞ւն կայ: Ամե՛նեւին:
- 15 Որովհետեւ ան Մովսէսի կ՚ըսէ. «Անո՛ր որ պիտի ողորմիմ՝ կ՚ողորմիմ, եւ անո՛ր վրայ որ պիտի գթամ՝ կը գթամ»:
- 16 Ուրեմն ո՛չ մարդուն ուզելէն, ո՛չ ալ վազելէն՝՝ կախեալ է, հապա Աստուծմէ՝ որ կ՚ողորմի:
- 17 Քանի որ Գիրքը կ՚ըսէ Փարաւոնի. «Բարձրացուցի քեզ, որպէսզի իմ զօրութիւնս ցոյց տամ քու միջոցովդ, եւ իմ անունս հռչակուի ամբողջ երկրին մէջ»:
- 18 Ուրեմն կ՚ողորմի որո՛ւն որ ուզէ, եւ կը խստացնէ զա՛յն որ ուզէ:
- 19 Հետեւաբար դուն պիտի ըսես ինծի թէ “ա՛լ ինչո՞ւ կը մեղադրէ, որովհետեւ ո՞վ կրնայ ընդդիմանալ անոր ծրագիրին”:
- 20 Բայց դուն ո՞վ ես, ո՛վ մարդ, որ կը դիմադարձես Աստուծոյ: Միթէ կերտուած ը կրնա՞յ ըսել զինք կերտողին. «Ինչո՞ւ ա՛յսպէս շինեցիր զիս»:
- 21 Միթէ բրուտը իրաւասութիւն չունի՞ կաւին վրայ, որ նոյն զանգուածէն շինէ անօթ մը՝ պատիւի համար, իսկ ուրիշ մը՝ անպատուութեան համար:
- 22 Ի՞նչ կրնանք ըսել՝ եթէ Աստուած, ուզելով ցոյց տալ իր բարկութիւնը եւ գիտցնել իր զօրութիւնը, շատ համբերատարութեամբ տոկաց կորսուելու պատրաստուած բարկութեան անօթներուն,
- 23 որպէսզի գիտցնէ իր փառքին ճոխութիւնը՝ ողորմութիւն գտնող անօթներուն, որ նախապէս պատրաստեց փառքի համար,
- 24 այսինքն՝ մեզի, որ կանչեց ո՛չ միայն Հրեաներէն, այլ նաեւ հեթանոսներէն,
- 25 ինչպէս Ովսէէի մէջ ալ կ՚ըսէ. «Իմ ժողովուրդս չեղողը՝ “իմ ժողովուրդս” պիտի կոչեմ, ու սիրելի չեղողը՝ “սիրելի”:
- 26 Եւ այն տեղը՝ ուր անոնց ըսուած էր. “Դուք իմ ժողովուրդս չէք”, հոն անոնք պիտի կոչուին “ապրող Աստուծոյ որդիները”:
- 27 Եսայի ալ Իսրայէլի մասին կ՚աղաղակէ. «Նոյնիսկ եթէ Իսրայէլի որդիներուն թիւը ծովու աւազին չափ ըլլայ, միայն մնացորդ մը պիտի փրկուի:
- 28 Քանի որ ան պիտի կատարէ իր խօսքը, կտրուկ կերպով եւ արդարութեամբ. Տէրը կտրուկ կերպով պիտի իրագործէ իր խօսքը երկրի վրայ»:
- 29 Եւ ինչպէս Եսայի նախապէս ըսաւ. «Եթէ զօրքերու Տէրը զարմ մը թողուցած չըլլար մեզի, մենք պիտի ըլլայինք Սոդոմի պէս, ու պիտի նմանէինք Գոմորի»:
- 30 Ուրեմն ի՞նչ ըսենք: Հետեւեա՛լը, թէ հեթանոսները՝ որոնք հետամուտ չէին արդարութեան՝ հասան արդարութեան, ա՛յն արդարութեան՝ որ հաւատքէն է.
- 31 իսկ Իսրայէլ՝ որ հետամուտ էր արդարութեան Օրէնքին՝ չհասաւ արդարութեան Օրէնքին:
- 32 Ինչո՞ւ. որովհետեւ ուզեց արդարանալ ո՛չ թէ հաւատքով, հապա որպէս թէ Օրէնքին գործերով: Արդարեւ անոնք գայթեցան սայթաքումի քարին վրայ,
- 33 ինչպէս գրուած է. «Ահա՛ Սիոնի մէջ կը դնեմ սայթաքումի քար մը ու գայթակղութեան ժայռ մը, եւ ո՛վ որ հաւատայ անոր՝ ամօթահար պիտի չըլլայ»:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.