-
Ռոմեացիներին 10
- 1 Եղբայրնե՛ր, սիրտիս բաղձանքն է, նաեւ Աստուծոյ ուղղած աղերսանքս՝ Իսրայէլի համար, որ անոնք փրկուին:
- 2 Որովհետեւ ես անոնց համար կը վկայեմ թէ նախանձախնդրութիւն ունին Աստուծոյ հանդէպ, բայց ո՛չ թէ գիտակցութեամբ:
- 3 Քանի որ՝ անգիտանալով Աստուծոյ արդարութիւնը եւ ջանալով հաստատել իրե՛նց արդարութիւնը՝ անոնք չհպատակեցան Աստուծոյ արդարութեան:
- 4 Որովհետեւ Քրիստո՛ս է Օրէնքին վախճանը՝ ամէն հաւատացեալի արդարութեան համար:
- 5 Արդարեւ Մովսէս Օրէնքէն եղող արդարութեան մասին կը գրէ. «Այն մարդը որ կը գործադրէ այդ բաները՝ պիտի ապրի անոնցմով»:
- 6 Բայց հաւատքէն եղող արդարութիւնը սա՛ կ՚ըսէ. «Մի՛ ըսեր սիրտիդ մէջ. “Ո՞վ պիտի բարձրանայ երկինքը”, (այսինքն՝ Քրիստոսը վար իջեցնելու,)
- 7 կամ. “Ո՞վ պիտի իջնէ անդունդը” (այսինքն՝ Քրիստոսը մեռելներէն վեր հանելու)»:
- 8 Հապա ի՞նչ կ՚ըսէ ան. «Խօսքը մօտ է քեզի, բերանիդ եւ սիրտիդ մէջ է». այսինքն հաւատքին խօսքը՝ որ մենք կը քարոզենք:
- 9 Որովհետեւ եթէ բերանովդ Տէր դաւանիս Յիսուսը, ու սիրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն՝ պիտի փրկուիս.
- 10 (որովհետեւ սիրտով կը հաւատայ մէկը՝ արդարանալու համար, ու բերանով կը դաւանի՝ փրկուելու համար:)
- 11 Քանի որ Գիրքը կ՚ըսէ. «Ո՛վ որ անոր հաւատայ՝ ամօթահար պիտի չըլլայ»:
- 12 Արդարեւ խտրութիւն չկայ Հրեային ու Յոյնին միջեւ, որովհետեւ բոլորին վրայ եղող նոյն Տէրը ճոխութեամբ կը հասնի բոլոր անոնց՝ որ զինք կը կանչեն:
- 13 Քանի որ “ո՛վ որ Տէրոջ անունը կանչէ՝ պիտի փրկուի”:
- 14 Ուրեմն ի՞նչպէս պիտի կանչեն զայն՝ որուն հաւատացած չեն. կամ ի՞նչպէս պիտի հաւատան անոր՝ որուն մասին լսած չեն. կամ ի՞նչպէս պիտի լսեն՝ առանց քարոզիչի:
- 15 Կամ ի՞նչպէս պիտի քարոզեն՝ եթէ չղրկուին, ինչպէս գրուած է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը անոնց՝ որոնք խաղաղութիւն կ՚աւետեն, բարի բաներ կ՚աւետեն»:
- 16 Բայց բոլորը չհնազանդեցան աւետարանին, քանի որ Եսայի կ՚ըսէ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին»:
- 17 Ուրեմն հաւատքը կու գայ լսելէն, ու լսելը՝ Աստուծոյ խօսքէն:
- 18 Բայց կ՚ըսեմ. «Միթէ չլսեցի՞ն: Անկասկած. “Անոնց հնչիւնը գնաց ամբո՛ղջ երկիրը, եւ անոնց խօսքը՝ մինչեւ երկրագունդին ծայրերը”»:
- 19 Բայց կ՚ըսեմ. «Միթէ Իսրայէլ չգիտցա՞ւ»: Նախ Մովսէս կ՚ըսէ. «Ես պիտի գրգռեմ ձեր նախանձը անպիտան ազգով՝՝ մը, պիտի բարկացնեմ ձեզ անխելք ազգով մը»:
- 20 Բայց Եսայի շատ յանդուգն է, ու կ՚ըսէ. «Ես գտնուեցայ անոնցմէ՝ որոնք չէին փնտռեր զիս, յայտնուեցայ անոնց՝ որոնք չէին հարցներ իմ մասիս»:
- 21 Սակայն Իսրայէլի համար կ՚ըսէ. «Ամբողջ օրը երկարեցի իմ ձեռքերս՝ չանսացող եւ հակաճառող ժողովուրդի մը»:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.