-
2 Տիմոթէոսին 4
- 1 Ուրեմն կը վկայեմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առջեւ, որ պիտի դատէ ողջերն ու մեռելները իր երեւումին եւ թագաւորութեան ատենը.
- 2 քարոզէ՛ խօսքը, պնդէ՛ ժամանակին թէ անժամանակ, կշտամբէ՛, յանդիմանէ՛, յորդորէ՛ ամբողջ համբերատարութեամբ եւ ուսուցումով:
- 3 Որովհետեւ պիտի գայ ատենը՝ երբ պիտի չհանդուրժեն ողջամիտ վարդապետութեան. հապա՝ իրենց ականջներուն մարմաջով ու ցանկութիւններուն համաձայն վարդապետներ պիտի կուտակեն իրենց համար.
- 4 իրենց ականջները պիտի դարձնեն ճշմարտութենէն, եւ պիտի խոտորին՝ հետեւելով առասպելներու:
- 5 Բայց դուն արթո՛ւն եղիր ամէն բանի մէջ, տոկա՛ չարչարանքներու, աւետարանիչի գո՛րծ ըրէ, լմա՛ն կատարէ քու սպասարկութիւնդ.
- 6 որովհետեւ ես արդէն ընծայուած եմ զոհ ըլլալու, եւ իմ մեկնումիս ատենը հասած է:
- 7 Պայքարեցայ բարի պայքարը, աւարտեցի ընթացքը, պահեցի հաւատքը:
- 8 Ասկէ ետք վերապահուած է ինծի արդարութեան պսակը, որ Տէրը՝ արդար Դատաւորը՝ պիտի տայ ինծի այն օրը. եւ ո՛չ միայն ինծի, այլ նաեւ բոլոր անոնց՝ որ կը սիրեն անոր երեւումը:
- 9 Ջանա՛ շուտով գալ ինծի.
- 10 որովհետեւ Դեմաս լքեց զիս՝ սիրելով այս ներկայ աշխարհը, ու մեկնեցաւ Թեսաղոնիկէ: Կրէսկէս գնաց Գաղատիա, Տիտոս՝ Դաղմատիա.
- 11 միայն Ղուկաս ինծի հետ է: Ա՛ռ Մարկոսը եւ բե՛ր քեզի հետ, որովհետեւ պիտանի է ինծի՝ սպասարկութեան համար:
- 12 Տիւքիկոսը ղրկեցի Եփեսոս:
- 13 Այն վերարկուն, որ ձգեցի Տրովադա՝ Կարպոսի քով, բե՛ր՝ երբ գաս, նաեւ գիրքերը, մա՛նաւանդ մագաղաթները:
- 14 Դարբին Աղեքսանդրոսը շատ չարիք ըրաւ ինծի. Տէ՛րը անոր հատուցանէ իր արարքներուն համեմատ:
- 15 Դո՛ւն ալ զգուշացիր անկէ, որովհետեւ մեծապէս ընդդիմացաւ մեր խօսքերուն:
- 16 Առաջին անգամ, երբ դատարանին առջեւ կը ջատագովէի զիս, ո՛չ մէկը եկաւ հետս, հապա բոլո՛րն ալ լքեցին զիս. ատիկա յանցանք թող չվերագրուի իրենց:
- 17 Սակայն Տէ՛րը կայնեցաւ քովս ու զօրացուց զիս, որպէսզի քարոզութիւնը լման ըլլայ իմ միջոցովս եւ բոլոր հեթանոսները լսեն, ու ես ազատեցայ առիւծին երախէն:
- 18 Տէրը պիտի ազատէ զիս ամէն չար գործէ, եւ պիտի փրկէ՝ իր երկնային թագաւորութեան հասցնելով: Իրեն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն:
- 19 Բարեւէ՛ Պրիսկէն եւ Ակիւղասը, ու Ոնեսիփորոսի ընտանիքը:
- 20 Երաստոս մնաց Կորնթոս, իսկ Տրոփիմոսը ձգեցի Միլետոս՝ հիւանդացած:
- 21 Ջանա՛ ձմեռէն առաջ գալ: Եւբուղոս, Պուդէս, Լինոս, Կղօդիա ու բոլոր եղբայրները կը բարեւեն քեզ:
- 22 Տէր Յիսուս Քրիստոս քու հոգիիդ հետ: Շնորհքը ձեզի հետ: Ամէն:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.