-
2 Տիմոթէոսին 2
- 1 Ուրեմն դո՛ւն, որդեա՛կս, զօրացի՛ր այն շնորհքով՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ է,
- 2 եւ ինչ որ լսեցիր ինձմէ շատ վկաներով՝ աւանդէ՛ հաւատարիմ մարդոց, որոնք ընդունակ ըլլան սորվեցնել նաեւ ուրիշներուն:
- 3 Չարչարա՛նք կրէ Յիսուս Քրիստոսի բարի զինուորի մը պէս:
- 4 Ո՛չ մէկ զինուորագրեալ կը կաշկանդուի այս կեանքին գործառնութիւններով, որպէսզի հաճեցնէ իր զօրավարը.
- 5 եւ մարզիկ մը պսակ չի ստանար, եթէ չմրցի օրինաւոր կերպով:
- 6 Աշխատող մշակը պէտք է առաջի՛նը ըլլայ՝ պտուղներէն բաժին ստանալու:
- 7 Հասկցի՛ր ինչ որ կ՚ըսեմ. Տէրը թող տայ քեզի ըմբռնում ամէն բանի մէջ:
- 8 Յիշէ՛ թէ Դաւիթի զարմէն եղող Յիսուս Քրիստոս՝ մեռելներէն յարութիւն առած է, համաձայն իմ քարոզած աւետարանիս,
- 9 որուն մէջ կը չարչարուիմ չարագործի մը պէս՝ մինչեւ անգամ կապերով. բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ:
- 10 Ուստի կը տոկամ ամէն բանի՝ ընտրեալներուն համար, որպէսզի անոնք ալ հասնին այն փրկութեան՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ է՝ յաւիտենական փառքով:
- 11 Այս խօսքը վստահելի է. որովհետեւ եթէ մեռանք անոր հետ, պիտի ապրինք ալ անոր հետ.
- 12 եթէ տոկանք, պիտի թագաւորենք ալ անոր հետ: Եթէ ուրանանք զինք, ինք ալ պիտի ուրանայ մեզ.
- 13 եթէ հաւատարիմ չըլլանք՝ ինք հաւատարիմ կը մնայ, չի կրնար ուրանալ ինքզինք:
- 14 Յիշեցո՛ւր անոնց այս բաները, Տէրոջ առջեւ վկայելով որ բանակռիւ չընեն, ինչ որ պիտանի չէ, հապա միայն կը կործանէ լսողները:
- 15 Ջանա՛ դուն քեզ գնահատելի ցոյց տալ Աստուծոյ առջեւ, ըլլալով այնպիսի գործաւոր մը՝ որ պիտի չամչնայ, շիտակ բացատրելով ճշմարտութեան խօսքը:
- 16 Բայց հեռո՛ւ կեցիր սրբապիղծ ունայնաբանութիւններէն, քանի որ անոնք աւելի պիտի յառաջդիմեն ամբարշտութեան մէջ,
- 17 եւ անոնց խօսքը պիտի ճարակէ քաղցկեղի պէս: Ասոնցմէ՛ են Հիմենոս եւ Փիղետոս,
- 18 որոնք վրիպած են ճշմարտութենէն՝ ըսելով թէ մեռելներուն յարութիւնը արդէն եղած է, եւ կը կործանեն ոմանց հաւատքը:
- 19 Սակայն Աստուծոյ հիմը ամուր կը կենայ եւ ունի սա՛ կնիքը. “Տէրը կը ճանչնայ անոնք որ իրն են”, նաեւ. “Ո՛վ որ կ՛արտասանէ Քրիստոսի անունը՝ թող հեռանայ անիրաւութենէ”:
- 20 Մեծ տան մը մէջ կան ո՛չ միայն ոսկիէ ու արծաթէ անօթներ, այլ նաեւ փայտէ եւ հողէ անօթներ: Ոմանք պատիւի համար են, ու ոմանք՝ անպատուութեան համար:
- 21 Ուստի եթէ մէկը մաքրէ ինքզինք ասոնցմէ, պիտի ըլլայ պատիւի անօթ մը՝ սրբացած եւ պիտանի իր Տէրոջ, պատրաստուած ամէն բարի գործի համար:
- 22 Փախի՛ր նաեւ երիտասարդական ցանկութիւններէն, ու հետամո՛ւտ եղիր արդարութեան, հաւատքի, սիրոյ, խաղաղութեան, անո՛նց հետ՝ որ կը կանչեն Տէրոջ անունը մաքուր սիրտով:
- 23 Բայց հրաժարէ՛ յիմար եւ անիմաստ վէճերէն, գիտնալով որ կռիւներ կը ծնին անոնցմէ:
- 24 Տէրոջ ծառան պէտք չէ կռուի, հապա՝ ըլլայ հեզահամբոյր բոլորին հանդէպ, սորվեցնելու ընդունակ, անոխակալ,
- 25 ընդդիմացողները հեզութեամբ կրթող, որ թերեւս Աստուած ապաշխարութիւն տայ անոնց՝ ճշմարտութիւնը գիտնալու համար,
- 26 ու սթափին Չարախօսին թակարդէն, որմէ բռնուած են՝ անոր կամքին ծառայելու:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.