-
2 Տիմոթէոսին 3
- 1 Գիտցի՛ր թէ վերջին օրերը դաժան ժամանակներ պիտի գան.
- 2 որովհետեւ մարդիկ պիտի ըլլան անձնասէր, արծաթասէր, պոռոտախօս, ամբարտաւան, հայհոյիչ, ծնողներու անհնազանդ, ապերախտ, անսուրբ,
- 3 անգութ, անհաշտ, չարախօս, անժուժկալ, դաժանաբարոյ, բարին չսիրող,
- 4 մատնիչ, յանդուգն, հպարտ, աւելի հաճոյասէր քան աստուածասէր:
- 5 Անոնք ունին բարեպաշտութեան դրսերեւոյթը, բայց ուրացած են անոր զօրութիւնը: Դուն հեռացի՛ր անոնցմէ.
- 6 որովհետեւ ասոնցմէ՛ են անոնք՝ որ կը մտնեն տուներէն ներս, եւ կը գերեվարեն մեղքով բեռնաւորուած տկարամիտ կիները՝ զանազան ցանկութիւններէ դրդուած,
- 7 որոնք միշտ կը սորվին բայց բնաւ չեն կրնար հասնիլ ճշմարտութեան գիտակցութեան:
- 8 Հապա, ինչպէս Յանէս ու Յամրէս ընդդիմացան Մովսէսի, նոյնպէս ասոնք ալ կ՚ընդդիմանան ճշմարտութեան: Միտքով ապականած մարդիկ, որ խոտելի են հաւատքի մէջ.
- 9 բայց աւելի պիտի չյառաջդիմեն, որովհետեւ իրենց անմտութիւնը բացայայտ պիտի ըլլայ բոլորին, ինչպէս եղաւ անոնց երկուքինը:
- 10 Իսկ դուն հետեւեցար իմ վարդապետութեանս, ապրելակերպիս, առաջադրութեանս, հաւատքիս, համբերատարութեանս, սիրոյս, համբերութեանս,
- 11 հալածանքներուս եւ չարչարանքներուս, որոնք պատահեցան ինծի Անտիոքի, Իկոնիոնի ու Լիւստրայի մէջ: Ի՜նչ հալածանքներ կրեցի. բայց Տէրը ազատեց զիս բոլորէն:
- 12 Եւ բոլոր անոնք՝ որ կ՚ուզեն բարեպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսով, պիտի հալածուին:
- 13 Բայց չար ու զեղծարար մարդիկ աւելի՛ պիտի յառաջանան չարութեան մէջ՝ մոլորեցնելով եւ մոլորելով:
- 14 Սակայն դուն հաստա՛տ կեցիր այն բաներուն մէջ՝ որ սորվեցար ու որոնց հաւատացիր, որովհետեւ գիտես թէ որմէ՛ սորվեցար:
- 15 Նաեւ մանկութենէդ ի վեր գիտես Սուրբ Գիրքերը, որոնք կրնան իմաստուն ընել քեզ՝ փրկուելու Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքով:
- 16 Ամբողջ Գիրքը աստուածաշունչ է, եւ օգտակար՝ սորվեցնելու, կշտամբելու, ուղղելու եւ արդարութեան մէջ կրթելու համար.
- 17 որպէսզի Աստուծոյ մարդը ըլլայ կատարեալ, պատրաստուած ամէն բարի գործի համար:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.