-
Տիտոսին 3
- 1 Յիշեցո՛ւր անոնց՝ որ հպատակին պետութիւններուն եւ իշխանութիւններուն, անսան պետութեան, ու պատրաստ ըլլան ամէն բարի գործի.
- 2 ո՛չ մէկուն հայհոյեն, ըլլան ո՛չ թէ կռուազան, հապա՝ ազնիւ, բոլորովին հեզութիւն ցոյց տալով ամէն մարդու:
- 3 Որովհետեւ մե՛նք ալ ժամանակին անմիտ էինք, անհնազանդ, մոլորեալ, ու կը ծառայէինք զանազան ցանկութիւններու եւ հաճոյքներու. կը վարուէինք չարամտութեամբ ու նախանձով, հակակրելի էինք եւ կ՚ատէինք զիրար:
- 4 Բայց երբ մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնն ու մարդասիրութիւնը երեւցան,
- 5 ան փրկեց մեզ - ո՛չ թէ մեր ըրած արդարութեան գործերով, հապա իր ողորմութեան համաձայն - աւազանին վերստին ծնունդով եւ Սուրբ Հոգիին նորոգութեամբ:
- 6 Զայն ճոխութեամբ թափեց մեր վրայ՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի միջոցով,
- 7 որպէսզի՝ անոր շնորհքով արդարացած ըլլալով՝ ժառանգորդ դառնանք, յաւիտենական կեանքի յոյսին համաձայն:
- 8 Այս խօսքը վստահելի է, եւ կը փափաքիմ որ պնդես այս բաներուն վրայ, որպէսզի Աստուծոյ հաւատացողները ճիգ թափեն մատակարար ըլլալու բարի գործերու. այս բաները բարի են, ու մարդոց օգտակար:
- 9 Բայց հեռո՛ւ կեցիր յիմար վէճերէն, ազգաբանութիւններէն, հակառակութիւններէն եւ Օրէնքին շուրջ եղած կռիւներէն, որովհետեւ անօգուտ են ու փուճ:
- 10 Հրաժարէ՛ հերձուածող մարդէն՝ առաջին եւ երկրորդ խրատէն ետք,
- 11 գիտնալով թէ այդպիսին խոտորած է ու կը մեղանչէ՝ դատապարտելով ինքզինք:
- 12 Երբ Արտեման կամ Տիւքիկոսը ղրկեմ քեզի, փութա՛ գալ ինծի՝ Նիկոպոլիս, որովհետեւ որոշեցի հոն ձմերել:
- 13 Փութաջանութեա՛մբ ուղարկէ Զենաս օրինականը եւ Ապողոսը, հոգ տանելով որ ոչինչ պակսի անոնց:
- 14 Մերիննե՛րն ալ թող սորվին մատակարար ըլլալ բարի գործերու՝ հարկաւոր կարիքներու համար, որպէսզի անպտուղ չըլլան:
- 15 Կը բարեւեն քեզ բոլոր անոնք՝ որ ինծի հետ են. բարեւէ՛ հաւատքին մէջ մեզ սիրողները: Շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.