-
1 Կորինթացիներին 4
- 1 Մարդիկ թող սեպեն մեզ՝ որպէս Քրիստոսի սպասաւորներն ու Աստուծոյ խորհուրդներուն տնտեսները:
- 2 Իսկ տնտեսէ մը կը պահանջուի որ հաւատարիմ գտնուի:
- 3 Բայց ինծի համար չնչին բան է որ դատուիմ ձեզմէ, կամ մարդոց դատաստանէն. նոյնիսկ ե՛ս չեմ դատեր զիս.
- 4 (որովհետեւ ես ոչինչո՛վ գիտակից եմ իմ մասիս. բայց ո՛չ թէ ասով կ՚արդարանամ.) հապա զիս դատողը՝ Տէ՛րն է:
- 5 Հետեւաբար ատենէն առաջ մի՛ դատէք՝ մինչեւ որ Տէրը գայ. ի՛նք պիտի լուսաւորէ խաւարին գաղտնիքը ու երեւան պիտի հանէ սիրտերուն ծրագիրները, եւ ա՛յն ատեն իւրաքանչիւրը գովեստ պիտի ունենայ Աստուծմէ:
- 6 Այս բաները, եղբայրնե՛ր, օրինակով մը կիրարկեցի՝՝ ինծի եւ Ապողոսի՝ ձեզի՛ համար, որ դուք մեզմով սորվիք գրուածէն աւելի բան մը չմտածել մարդոց մասին, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկը հպարտանայ մէկուն համար ուրիշի մը դէմ:
- 7 Որովհետեւ ո՞վ է ան՝ որ տարբեր կ՚ընէ քեզ ուրիշներէն, եւ ի՞նչ ունիս՝ որ չես ստացած. ու եթէ ստացար, ինչո՞ւ կը պարծենաս՝ իբր թէ ստացած չըլլաս:
- 8 Արդէն յագեցած էք, արդէն հարուստ էք, առանց մեզի թագաւորեցիք. ու երանի՜ թէ թագաւորէիք, որպէսզի մենք ալ թագաւորէինք ձեզի հետ,
- 9 քանի որ կը կարծեմ թէ Աստուած յետիններ ըրաւ մեզ՝ առաքեալներս, մահապարտներու պէս. որովհետեւ տեսարան եղանք աշխարհին, հրեշտակներուն ու մարդոց:
- 10 Մենք յիմարներ ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուններ Քրիստոսով: Մենք՝ տկար, բայց դուք՝ ուժեղ: Դուք՝ փառաւորուած, իսկ մենք՝ անպատուուած:
- 11 Մինչեւ այս ժամը թէ՛ կ՚անօթենանք, թէ՛ կը ծարաւնանք, թէ՛ մերկ կը մնանք, թէ՛ կը կռփահարուինք, թէ՛ որոշ բնակավայր չունինք,
- 12 թէ՛ ալ կը տքնինք՝ մեր ձեռքերով գործելով: Երբ մեզ հեգնեն՝ կ՚օրհնենք. երբ հալածեն՝ կը հանդուրժենք.
- 13 երբ հայհոյեն՝ կ՚աղաչենք: Աշխարհի աղտեղութիւնը դարձանք, բոլորին աւելցուքը՝ մինչեւ հիմա:
- 14 Այս բաները կը գրեմ՝ ո՛չ թէ ձեզ ամչցնելու համար, հապա կը խրատեմ ձեզ՝ սիրելի զաւակներուս պէս:
- 15 Որովհետեւ՝ նոյնիսկ եթէ դուք տասը հազար վարժապետներ ունենաք Քրիստոսով, ո՛չ թէ շատ հայրեր ունիք. քանի որ Քրիստոս Յիսուսով ե՛ս ծնայ ձեզ՝ աւետարանին միջոցով:
- 16 Ուրեմն կ՚աղաչե՛մ ձեզի, նմանեցէ՛ք ինծի:
- 17 Ասոր համար ձեզի ղրկեցի Տիմոթէոսը, որ սիրելի զաւակս է, ու հաւատարիմ է Տէրոջմով. ան պիտի վերյիշեցնէ ձեզի իմ ճամբաներս՝ որ Քրիստոսի մէջ են, ինչպէս ամէնուրեք բոլոր եկեղեցիներուն մէջ կը սորվեցնեմ:
- 18 Ոմանք հպարտացան, որպէս թէ ես պիտի չգամ ձեզի:
- 19 Բայց շուտով պիտի գամ ձեզի, եթէ Տէրը կամենայ, եւ պիտի հասկնամ ո՛չ թէ հպարտացողներուն խօսքերը, հապա զօրութիւնը:
- 20 Որովհետեւ Աստուծոյ թագաւորութիւնը ո՛չ թէ խօսքով է, հապա զօրութեամբ:
- 21 Ի՞նչպէս կ՚ուզէք. գաւազանո՞վ գամ ձեզի, թէ սիրով եւ հեզութեան հոգիով:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.