-
Ֆիլիպպեցիներին 4
- 1 Հետեւաբար, սիրելի ու կարօտալի եղբայրնե՛րս, իմ ուրախութիւնս ու պսակս, ա՛յսպէս հաստատուն կեցէք Տէրոջմով, սիրելինե՛րս:
- 2 Կ՚աղաչե՛մ Եւոդիայի ու կ՚աղաչե՛մ Սիւնտիքի, որ ունենան միեւնոյն մտածումը Տէրոջմով:
- 3 Եւ կը խնդրեմ քեզմէ՛ ալ, իմ հարազատ լծակիցս, օգնէ՛ ասոնց՝ որ աւետարանին համար մարտնչեցան ինծի հետ, նաեւ Կղեմէսի եւ միւս գործակիցներուս հետ, որոնց անունները կեանքի գիրքին մէջ են:
- 4 Ամէ՛ն ատեն ուրախացէք Տէրոջմով. դա՛րձեալ կ՚ըսեմ, ուրախացէ՛ք:
- 5 Ձեր ազնուութիւնը թող յայտնի ըլլայ բոլոր մարդոց. Տէրը մօտ է:
- 6 Մի՛ մտահոգուիք որեւէ բանի համար. հապա ամէն բանի մէջ՝ աղօթքով ու աղերսանքով, շնորհակալութեամբ միասին, գիտցուցէ՛ք ձեր խնդրանքները Աստուծոյ.
- 7 եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամէն միտքէ գերիվեր է, պիտի պահպանէ ձեր սիրտերն ու մտածումները՝ Յիսուս Քրիստոսով:
- 8 Վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ՝ պատկառելի, ինչ որ՝ արդար, ինչ որ՝ անկեղծ, ինչ որ՝ սիրալիր, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ առաքինութեամբ եւ ինչ որ գովելի է, ատո՛նց մասին մտածեցէք:
- 9 Ինչ որ սորվեցաք, ընդունեցիք, լսեցիք ու տեսաք իմ վրաս՝ զանո՛նք ըրէք, եւ խաղաղութեան Աստուածը պիտի ըլլայ ձեզի հետ:
- 10 Մեծապէս ուրախացայ Տէրոջմով, որ հիմա վերջապէս նորոգուեցաւ իմ վրաս ձեր ունեցած մտածմունքը, ինչպէս կը մտածէիք ալ, սակայն պատեհութիւն չունէիք:
- 11 Կարօտութեան համար չէ որ կ՚ըսեմ. որովհետեւ ես սորվեցայ ինքնաբաւ ըլլալ իմ եղած վիճակիս մէջ:
- 12 Թէ՛ գիտեմ նուաստանալ, թէ՛ ալ գիտեմ առատութեան մէջ ըլլալ: Ամէն բանի մէջ՝ ամէն կերպով վարժուած եմ թէ՛ կշտանալ, թէ՛ ալ անօթենալ, թէ՛ առատութեան եւ թէ կարօտութեան մէջ ըլլալ:
- 13 Ամէն բանի կարող եմ անով՝ որ զօրացուց զիս:
- 14 Սակայն լաւ ըրիք՝ որ հաղորդակից եղաք տառապանքիս:
- 15 Դո՛ւք ալ գիտէք, Փիլիպպեցինե՛ր, թէ աւետարանին քարոզութեան սկիզբը, երբ մեկնեցայ Մակեդոնիայէն, ո՛չ մէկ եկեղեցի հաղորդակից եղաւ ինծի՝ տալու եւ ընդունելու համար, հապա միայն դո՛ւք.
- 16 որովհետեւ նոյնիսկ մինչեւ Թեսաղոնիկէ ղրկեցիք ինծի պէտք եղածը՝ մէկ-երկու անգամ:
- 17 Ես կը փնտռեմ ո՛չ թէ նուէր, հապա կը փնտռեմ պտուղ, որ աւելնայ ձեր հաշիւին վրայ:
- 18 Իսկ ես ամէն բան ունիմ, եւ առատօրէն. լիացած եմ՝ ստանալով Եպափրոդիտոսի միջոցով ձեր ղրկածները, որ անուշաբոյր հոտ մըն է, ընդունելի զոհ մը, հաճելի՝ Աստուծոյ:
- 19 Եւ իմ Աստուածս պիտի լեցնէ ձեր բոլոր կարիքները՝ իր ճոխութեան համեմատ, փառքով՝ Քրիստոս Յիսուսի միջոցով:
- 20 Ուրեմն փա՜ռք Աստուծոյ ու մեր Հօր՝ դարէ դար՝՝: Ամէն:
- 21 Բարեւեցէ՛ք բոլոր սուրբերը Յիսուս Քրիստոսով:
- 22 Կը բարեւեն ձեզ ինծի հետ եղող եղբայրները:
- 23 Կը բարեւեն ձեզ բոլոր սուրբերը, մա՛նաւանդ անոնք՝ որ Կայսրին տունէն են: Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.