-
Եփեսացիներին 6
- 1 Զաւակնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր ծնողներուն՝ Տէրոջմով, որովհետեւ ա՛յդ է իրաւացին:
- 2 Պատուէ՛ հայրդ ու մայրդ, (որ առաջին պատուիրանն է խոստումով,)
- 3 որպէսզի բարիք ըլլայ քեզի, ու երկար ապրիս երկրի վրայ:
- 4 Եւ դո՛ւք, հայրե՛ր, մի՛ բարկացնէք ձեր զաւակները, հապա մեծցուցէ՛ք զանոնք Տէրոջ կրթութեամբ ու խրատով:
- 5 Ստրուկնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր մարմնաւոր տէրերուն՝ ահով ու դողով, ձեր սիրտին պարզամտութեամբ, որպէս թէ Քրիստոսի.
- 6 ո՛չ թէ ծառայելով աչքի առջեւ՝ մարդահաճոներու պէս, հապա Քրիստոսի՛ ստրուկներու պէս՝ սրտանց գործադրելով Աստուծոյ կամքը:
- 7 Ծառայեցէ՛ք յօժարութեամբ, որպէս թէ Տէրոջ եւ ո՛չ թէ մարդոց,
- 8 գիտնալով թէ իւրաքանչիւրը՝ ի՛նչ բարիք որ գործէ, նո՛յնը պիտի ստանայ Տէրոջմէն, ստրուկ ըլլայ թէ ազատ:
- 9 Իսկ դո՛ւք, տէրե՛ր, ըրէ՛ք անոնց նոյն բաները, հրաժարելով սպառնալիքէն: Գիտցէ՛ք թէ անո՛նց ալ, ձե՛ր ալ Տէրը երկինքն է, ու աչառութիւն չկայ անոր քով:
- 10 Վերջապէս, եղբայրնե՛րս, զօրացէ՛ք Տէրոջմով եւ անոր հզօր կարողութեամբ:
- 11 Հագէ՛ք Աստուծոյ ամբողջ զրահը, որպէսզի կարենաք դիմադրել Չարախօսին հնարքներուն:
- 12 Որովհետեւ մեր գօտեմարտը մարմինի եւ արիւնի հետ չէ, հապա պետութիւններու, իշխանութիւններու, այս խաւար աշխարհին՝՝ իշխանաւորներուն հետ, երկնաւոր վայրերու մէջ եղող չար ոգիներուն հետ:
- 13 Ուստի առէ՛ք ձեր վրայ Աստուծոյ ամբողջ զրահը, որպէսզի կարենաք դիմադրել չար օրը,
- 14 ու ամէն բան կատարելէ ետք՝ հաստատուն կայնիլ: Ուստի կայնեցէ՛ք ձեր տեղը՝ ձեր մէջքը գօտեպնդած ճշմարտութեամբ եւ հագած արդարութեան զրահը,
- 15 ու ձեր ոտքերուն իբր կօշիկ անցուցած խաղաղութեան աւետարանին պատրաստութիւնը:
- 16 Բոլորին վրայ՝ առէ՛ք հաւատքին վահանը, որով պիտի կարենաք մարել Չարին բոլոր հրավառ նետերը.
- 17 եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգիին սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է:
- 18 Ամէն ատեն աղօթեցէ՛ք Հոգիով՝ ամէն տեսակ աղօթքով եւ աղերսանքով: Հսկեցէ՛ք ասոր վրայ բոլորովին յարատեւութեամբ ու աղերսանքով՝ բոլոր սուրբերուն համար.
- 19 ինծի՛ համար ալ, որպէսզի խօսք տրուի ինծի, որ համարձակութեամբ բանամ բերանս՝ գիտցնելու խորհուրդը աւետարանին,
- 20 որուն համար ես դեսպան մըն եմ՝ շղթաներով. որպէսզի անով համարձակութեա՛մբ խօսիմ՝ ինչպէս պէտք է խօսիմ:
- 21 Բայց որպէսզի դո՛ւք ալ գիտնաք իմ մասիս՝ թէ ի՛նչ կ՚ընեմ, ամէն բան պիտի գիտցնէ ձեզի Տիւքիկոս սիրելի եղբայրն ու Տէրոջմով հաւատարիմ սպասարկուն:
- 22 Զինք յատկապէս ղրկեցի ձեզի, որպէսզի գիտնաք մեր մասին, եւ ինք մխիթարէ ձեր սիրտերը:
- 23 Խաղաղութի՜ւն եղբայրներուն, ու սէ՜ր՝ հաւատքով միասին՝ Հայր Աստուծմէ ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
- 24 Շնո՜րհք բոլոր անոնց հետ՝ որ անկեղծութեամբ կը սիրեն մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոսը: Ամէն:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.