-
2 Կորինթացիներին 10
- 1 Ես ինքս՝ Պօղոս՝ կ՚աղաչե՛մ ձեզի Քրիստոսի հեզութեամբ եւ ազնուութեամբ, ես՝ որ ձեր ներկայութեան մէջ խոնարհ եմ, բայց բացակայ ըլլալով՝ խիզախ եմ ձեզի հանդէպ:
- 2 Կ՚աղերսեմ որ ներկայ եղած ատենս խիզախ չըլլամ այն վստահութեամբ՝ որով կը մտածեմ յանդուգն ըլլալ ոմանց դէմ, որոնք մեր մասին կը մտածեն ա՛յնպէս՝ իբր թէ կ՚ընթանանք մարմնաւորապէս:
- 3 Քանի որ՝ թէպէտ մարմինով կ՚ընթանանք, ո՛չ թէ մարմինին համաձայն կը մարտնչինք.
- 4 որովհետեւ մեր մարտին զէնքերը մարմնաւոր չեն, բայց Աստուծոյ միջոցով զօրաւոր են՝ ամրոցներու քանդումին համար:
- 5 Մենք կը քանդենք տրամաբանութիւններ եւ Աստուծոյ գիտութեան դէմ ինքզինք պանծացնող ամէն բարձր բան, ու Քրիստոսի հնազանդութեան գերի կը դարձնենք ամէն մտածում:
- 6 Եւ պատրաստ ենք վրէժ առնելու ամէն անհնազանդութեան համար, երբ ձեր հնազանդութիւնը լման ըլլայ:
- 7 Բաներու արտաքին երեւոյթի՞ն կը նայիք: Եթէ ոեւէ մէկը կը վստահի ինքնիր վրայ՝ թէ ինք Քրիոտոսինն է, դարձեալ թող մտածէ ինքնիրմէ՝ թէ ինչպէս ինք Քրիստոսինն է, նոյնպէս ալ՝ մենք:
- 8 Քանի որ նոյնիսկ եթէ աւելի պարծենայի մեր իշխանութեան վրայ, որ Տէրը տուած է մեզի՝ շինութեան համար, եւ ո՛չ թէ ձեր քանդումին համար, պիտի չամչնայի:
- 9 Որպէսզի չթուի թէ ես կ՚ուզեմ զարհուրեցնել ձեզ նամակներով.
- 10 քանի որ կ՚ըսեն. «Անոր նամակները ծանր ու հզօր են, բայց անոր մարմնական ներկայութիւնը տկար է, եւ իր խօսքը՝ անարգ»:
- 11 Այդպիսին թող մտածէ թէ ի՛նչպէս որ ենք խօսքով՝ նամակներուն մէջ, երբ բացակայ ենք, նո՛յնպէս ալ պիտի ըլլանք գործով՝ երբ ներկայ ըլլանք:
- 12 Որովհետեւ մենք չենք յանդգնիր մենք մեզ դասել կամ բաղդատել ոմանց հետ՝ որ իրենք զիրենք կը յանձնարարեն. անոնք չեն հասկնար թէ իրենք իրենցմով կը չափուին եւ իրարու միջեւ կը բաղդատուին.
- 13 իսկ մենք չափէ դուրս պիտի չպարծենանք, հապա չափին համեմատ այն սահմանին՝ որ Աստուած բաշխեց մեզի, որպէսզի հասնինք մինչեւ ձեզ:
- 14 Արդարեւ մենք մեզ չենք ընդարձակեր մեր չափէն աւելի, որպէս թէ հասած չըլլայինք ձեզի. քանի որ ի՛րապէս հասանք մինչեւ ձեզ՝ Քրիստոսի աւետարանով:
- 15 Մեր չափէն դուրս պիտի չպարծենանք՝ ուրիշներուն աշխատանքներով, հապա յոյս ունինք որ՝ երբ ձեր հաւատքը աճի՝ առատօրէն մեծարուինք ձեզմով, մեր սահմանին համեմատ.
- 16 որպէսզի ձեզմէ անդին ալ աւետարանենք, եւ ո՛չ թէ պարծենանք ուրիշի սահմանին մէջ եղած պատրաստ բաներով:
- 17 Բայց ո՛վ որ պարծենայ՝ Տէրոջմո՛վ թող պարծենայ.
- 18 որովհետեւ գնահատելի է ո՛չ թէ ա՛ն՝ որ ինքզինք կը յանձնարարէ, հապա ա՛ն՝ որ Տէ՛րը կը յանձնարարէ:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.