-
Գործուներ 12
- 1 Այդ ատենները Հերովդէս թագաւորը ձեռք դրաւ եկեղեցիէն ոմանց վրայ՝ չարչարելու համար:
- 2 Սուրով սպաննեց Յովհաննէսի եղբայրը՝ Յակոբոսը,
- 3 եւ տեսնելով թէ հաճելի է Հրեաներուն, շարունակելով բռնեց նաեւ Պետրոսը: (Բաղարջակերքի օրերն էին:)
- 4 Երբ ձերբակալեց զայն՝ բանտը դրաւ, ու յանձնեց չորսական զինուորէ բաղկացած չորս ջոկատի՝ որպէսզի պահեն. եւ կը փափաքէր ներկայացնել զայն ժողովուրդին՝ Զատիկէն ետք:
- 5 Ուստի Պետրոս պահուած էր բանտին մէջ, բայց եկեղեցին ջերմեռանդութեամբ կ՚աղօթէր Աստուծոյ՝ անոր համար:
- 6 Երբ Հերովդէս պիտի ներկայացնէր զայն դատարանին, այդ օրուան նախորդ գիշերը՝ Պետրոս կը քնանար երկու զինուորներու մէջտեղ՝ կրկին շղթաներով կապուած. իսկ պահապանները կը պահէին բանտը՝ դրան առջեւ:
- 7 Յանկարծ Տէրոջ հրեշտակը անոր վրայ հասաւ, ու լոյս մը փայլեցաւ տան մէջ: Ապա Պետրոսի կողը խթելով՝ արթնցուց զայն եւ ըսաւ. «Կանգնէ՛ շուտով»: Շղթաները վար ինկան անոր ձեռքերէն,
- 8 ու հրեշտակը ըսաւ անոր. «Կապէ՛ գօտիդ ու հագի՛ր հողաթափներդ»: Ան ալ ըրաւ այնպէս: Յետոյ ըսաւ անոր. «Վրա՛դ առ հանդերձդ ու հետեւէ՛ ինծի»:
- 9 Ան ալ դուրս ելլելով՝ հետեւեցաւ անոր. բայց չէր գիտեր թէ հրեշտակին կատարածը իրակա՛ն է, հապա կը կարծէր թէ տեսիլք կը տեսնէ:
- 10 Երբ անոնք անցան առաջին ու երկրորդ պահապաններէն, եկան մինչեւ երկաթէ դուռը, որ քաղաքը կը տանէր եւ ինքնիրեն բացուեցաւ անոնց առջեւ: Անկէ դուրս ելլելով՝ փողոց մը անցան, ու հրեշտակը իսկոյն հեռացաւ անկէ:
- 11 Պետրոս ինքնիրեն գալով՝ ըսաւ. «Հի՛մա ճշմա՛րտապէս գիտեմ թէ Տէրը ղրկեց իր հրեշտակը եւ ազատեց զիս Հերովդէսի ձեռքէն ու Հրեաներու ժողովուրդին ամբողջ ակնկալութենէն»:
- 12 Եւ գիտակից ըլլալով՝ գնաց Մարկոս մականուանեալ Յովհաննէսի մօր Մարիամի տունը, ուր շատեր համախմբուած կ՚աղօթէին:
- 13 Երբ բախեց տան դուրսի դուռը, Հռովդէ անունով աղախին մը մօտեցաւ՝ մտիկ ընելու:
- 14 Ճանչնալով Պետրոսի ձայնը՝ ուրախութենէն չբացաւ դուռը, հապա ներս վազելով՝ լուր տուաւ թէ Պետրոս կայնած է դրան առջեւ:
- 15 Իսկ անոնք ըսին անոր. «Խելագարա՛ծ ես»: Բայց ինք կը պնդէր թէ այդպէ՛ս է: Անոնք ալ կ՚ըսէին. «Անոր հրեշտա՛կն է»:
- 16 Սակայն Պետրոս կը շարունակէր բախել, ու երբ բացին՝ շշմեցան զինք տեսնելով:
- 17 Իսկ ան ձեռքը շարժեց՝ որ անոնք լռեն, ու պատմեց անոնց թէ ի՛նչպէս Տէրը հանեց զինք բանտէն, եւ ըսաւ. «Պատմեցէ՛ք այս բաները Յակոբոսի ու եղբայրներուն»: Յետոյ մեկնեցաւ եւ գնաց ուրիշ տեղ մը:
- 18 Երբ առտու եղաւ, մեծ խլրտում կար զինուորներուն մէջ, թէ արդեօք Պետրոս ի՛նչ եղած էր:
- 19 Իսկ Հերովդէս, երբ փնտռեց զայն ու չգտաւ, հարցաքննեց պահապանները եւ հրամայեց որ մեռցուին: Ապա Հրէաստանէն իջաւ Կեսարիա, ու հոն կը կենար:
- 20 Հերովդէս չափազանց զայրացած էր Տիւրացիներուն եւ Սիդոնացիներուն դէմ: Անոնք ալ միաբանութեամբ եկան իրեն, ու հաշտութիւն խնդրեցին՝ համոզելով թագաւորին Բղաստոս սենեկապետը. որովհետեւ իրենց երկիրը կը կերակրուէր թագաւորին երկրէն:
- 21 Որոշուած օր մը, Հերովդէս՝ հագած թագաւորական տարազը եւ բազմած դատարանը՝ կը ճառախօսէր անոնց:
- 22 Ամբոխն ալ կ՚աղաղակէր. “Ատիկա Աստուծո՛յ ձայն է, ո՛չ թէ մարդու”:
- 23 Անմի՛ջապէս Տէրոջ հրեշտակը զարկաւ զայն՝ փառքը Աստուծոյ չտալուն համար. ու որդնալից ըլլալով՝ շունչը փչեց:
- 24 Իսկ Աստուծոյ խօսքը կ՚աճէր ու կը բազմանար:
- 25 Բառնաբաս եւ Սօղոս՝ երբ գործադրեցին իրենց յանձնուած սպասարկութիւնը՝ վերադարձան Երուսաղէմէն, իրենց հետ առնելով նաեւ Յովհաննէսը՝ որ Մարկոս մականուանեալ էր:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.