-
Արատքիս 8
- 1 Երբ բացաւ եօթներորդ կնիքը, լռութիւն եղաւ երկինքը՝ կէս ժամու չափ:
- 2 Ու տեսայ այն եօթը հրեշտակները՝ որ կայնած էին Աստուծոյ առջեւ. եօթը փողեր տրուեցան անոնց:
- 3 Ուրիշ հրեշտակ մը եկաւ եւ կայնեցաւ զոհասեղանին առջեւ. ան ունէր ոսկիէ խնկանոց մը, ու շատ խունկ տրուեցաւ իրեն, որպէսզի ընծայէ բոլոր սուրբերուն աղօթքներուն հետ՝ գահին առջեւ եղող ոսկիէ զոհասեղանին վրայ:
- 4 Եւ խունկերուն ծուխը՝ սուրբերուն աղօթքներուն հետ՝ հրեշտակին ձեռքէն բարձրացաւ Աստուծոյ առջեւ:
- 5 Ապա հրեշտակը առաւ խնկանոցը, լեցուց զայն զոհասեղանին կրակէն, ու նետեց երկրի վրայ. եւ ձայներ, որոտումներ, փայլակներ ու երկրաշարժ եղան:
- 6 Եւ եօթը հրեշտակները, որ ունէին եօթը փողերը, պատրաստուեցան հնչեցնելու զանոնք:
- 7 Առաջին հրեշտակը հնչեցուց փողը, եւ արիւնով խառնուած կարկուտ ու կրակ եղաւ եւ նետուեցաւ երկրի վրայ. (երկրի մէկ երրորդը այրեցաւ,) ծառերուն մէկ երրորդը այրեցաւ, ու ամէն կանաչ խոտ այրեցաւ:
- 8 Երկրորդ հրեշտակը հնչեցուց փողը, եւ հրավառ մեծ լերան պէս բան մը նետուեցաւ ծովը. ծովուն մէկ երրորդը արիւն եղաւ,
- 9 ծովուն մէջ ապրող արարածներուն մէկ երրորդը մեռաւ, ու նաւերուն մէկ երրորդը փճացաւ:
- 10 Երրորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու երկինքէն մեծ աստղ մը ինկաւ՝ ջահի պէս վառելով. ան ինկաւ գետերուն մէկ երրորդին եւ ջուրերու աղբիւրներուն վրայ:
- 11 Այդ աստղին անունը Օշինդր էր, ու ջուրերուն մէկ երրորդը օշինդր եղաւ, եւ շատ մարդիկ մեռան ջուրերէն՝ քանի որ դառնացած էին:
- 12 Չորրորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու արեւին մէկ երրորդը զարնուեցաւ, նաեւ լուսինին մէկ երրորդը եւ աստղերուն մէկ երրորդը. հետեւաբար անոնց մէկ երրորդը խաւարեցաւ, օրուան մէկ երրորդը չլուսաւորուեցաւ, նմանապէս՝ գիշերուան:
- 13 Տեսայ, ու լսեցի երկինքի մէջտեղէն թռչող հրեշտակ մը՝ որ բարձրաձայն կ՚ըսէր. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի բնակիչներուն՝ այն միւս փողի ձայներուն համար, որ երեք հրեշտակները պիտի հնչեցնեն»:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.