-
Գործուներ 3
- 1 Պետրոս ու Յովհաննէս իններորդ ժամու՝՝ աղօթքին ատենը միասին տաճարը կը բարձրանային:
- 2 Իր մօր որովայնէն կաղ ծնած մարդ մը կը բերուէր եւ ամէն օր տաճարին Գեղեցիկ կոչուած դրան քով կը դրուէր, որպէսզի տաճարը մտնողներէն ողորմութիւն խնդրէ:
- 3 Ան, տեսնելով Պետրոսն ու Յովհաննէսը՝ որոնք տաճարը պիտի մտնէին, ողորմութիւն խնդրեց:
- 4 Իսկ Պետրոս՝ Յովհաննէսի հետ աչքերը անոր վրայ սեւեռելով՝ ըսաւ. «Նայէ՛ մեզի»:
- 5 Ան ալ ուշադրութիւն դարձուց անոնց, եւ կ՚ակնկալէր բան մը ստանալ անոնցմէ:
- 6 Պետրոս ըսաւ. «Արծաթ ու ոսկի չունիմ, հապա ինչ որ ունիմ՝ զայն կու տամ քեզի. Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով՝ ոտքի՛ ելիր ու քալէ՛»:
- 7 Եւ բռնելով անոր աջ ձեռքէն՝ ոտքի հանեց զայն: Անմի՛ջապէս անոր ոտքերուն ներբաններն ու կոճերը ամրացան,
- 8 եւ վեր ցատկելով՝ կայնեցաւ, քալեց ու անոնց հետ տաճարը մտաւ, քալելով, ցատկելով եւ Աստուած գովաբանելով:
- 9 Ամբողջ ժողովուրդը տեսաւ զայն՝ որ կը քալէր ու Աստուած կը գովաբանէր:
- 10 Գիտէին թէ ան կը նստէր տաճարին Գեղեցիկ կոչուած դրան քով՝ ողորմութեան համար. ուստի այլայլեցան եւ հիացումով լեցուեցան անոր պատահածին համար:
- 11 Քանի որ ան կառչած էր Պետրոսի ու Յովհաննէսի, ամբողջ ժողովուրդը՝ այլայլած՝ միասին վազեց անոնց քով, Սողոմոնի կոչուած սրահը:
- 12 Պետրոս՝ տեսնելով ասիկա՝ ըսաւ ժողովուրդին. «Իսրայելացի՛ մարդիկ, ինչո՞ւ զարմացած էք ասոր վրայ, կամ ինչո՞ւ այդպէս ակնապիշ կը նայիք մեզի, իբր թէ մենք մեր զօրութեամբ կամ բարեպաշտութեամբ քալել տուինք ատոր:
- 13 Աբրահամի, Իսահակի ու Յակոբի Աստուածը, մեր հայրերուն Աստուածը, փառաւորեց իր Որդին՝ Յիսուսը, որ դուք մատնեցիք եւ ուրացաք Պիղատոսի առջեւ՝ երբ ինք վճռեց որ արձակէ:
- 14 Բայց դուք ուրացաք այդ Սուրբը եւ Արդարը, ու խնդրեցիք որ մարդասպան մը շնորհուի ձեզի,
- 15 եւ սպաննեցիք կեանքի Ռահվիրան: Իսկ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն, ու մենք վկայ ենք ատոր:
- 16 Անոր անունին հաւատքով՝ անոր անո՛ւնը ամրացուց ասիկա, որ դուք կը տեսնէք եւ կը ճանչնաք: Անով եղած հաւա՛տքն է՝ որ առողջացուց զայն ձեր բոլորին առջեւ:
- 17 Եւ հիմա, եղբայրնե՛ր, գիտեմ թէ անգիտութեամբ ըրիք, ինչպէս ձեր պետերն ալ:
- 18 Բայց ինչ որ Աստուած նախապէս՝ իր բոլոր մարգարէներուն բերանով՝ ծանուցանած էր Քրիստոսի չարչարուելուն մասին, այսպէս իրագործեց:
- 19 Ուրեմն ապաշխարեցէ՛ք ու դարձի՛ եկէք, որպէսզի ձեր մեղքերը ջնջուին.
- 20 որպէսզի կազդուրումի ատենները գան Տէրոջ ներկայութենէն, եւ ղրկէ նախապէս ձեզի քարոզուած՝՝ Յիսուս Քրիստոսը:
- 21 Երկինքը պէտք է ընդունի զայն մինչեւ այն ժամանակները՝ երբ բոլոր բաները վերահաստատուին, որոնց մասին Աստուած խօսած է իր սուրբ մարգարէներուն բերանով՝ դարերու սկիզբէն ի վեր:
- 22 Մովսէս ըսաւ մեր հայրերուն. “Տէրը՝ ձեր Աստուածը՝ ձեր եղբայրներէն պիտի հանէ ձեզի մարգարէ մը՝ ինծի նման. անո՛ր մտիկ ըրէք՝ ամէն ինչ որ խօսի ձեզի:
- 23 Եւ ամէն անձ որ մտիկ չընէ այդ մարգարէին՝ պիտի բնաջնջուի ժողովուրդին մէջէն”:
- 24 Ու բոլոր մարգարէները, բոլոր անոնք որ յաջորդաբար խօսեցան Սամուէլէ սկսեալ, նախապէս ծանուցանեցին այս օրերն ալ:
- 25 Դո՛ւք էք որդիները մարգարէներուն եւ այն ուխտին՝ որ Աստուած հաստատեց մեր հայրերուն հետ ու ըսաւ Աբրահամի. “Քու զարմո՛վդ պիտի օրհնուին երկրի բոլոր գերդաստանները”:
- 26 Աստուած իր Որդին յարուցանելով՝ նախ ձեզի՛ ղրկեց զայն, որպէսզի օրհնէ ձեզ, իւրաքանչիւրդ դարձնելով ձեր չարութիւններէն»:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.