-
Գաղատացիներին 1
- 1 Պօղոս, առաքեալ եղած՝ ո՛չ մարդոցմէ, ո՛չ ալ մարդու միջոցով, հապա Յիսուս Քրիստոսի միջոցով, եւ Հայր Աստուծոյ՝ որ մեռելներէն յարուցանեց զայն,
- 2 ու բոլոր եղբայրները՝ որ ինծի հետ են, Գաղատիայի եկեղեցիներուն.
- 3 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Հայր Աստուծմէ, ու մեր Տէրոջմէն՝ Յիսուս Քրիստոսէ,
- 4 որ ընծայեց ինքզինք մեր մեղքերուն համար, որպէսզի ազատէ մեզ այս ներկայ չար աշխարհէն՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքին համաձայն,
- 5 որուն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն:
- 6 Կը զարմանամ որ ա՛յդչափ շուտ անցած էք այն աւետարանէն՝ որ կանչեց ձեզ Քրիստոսի շնորհքին, ուրիշ աւետարանի մը.
- 7 ան ուրիշ աւետարան մը չէ, այլ կան ոմանք՝ որ կը վրդովեն ձեզ, ու կ՚ուզեն խեղաթիւրել Քրիստոսի աւետարանը:
- 8 Բայց նոյնիսկ եթէ մենք, կամ երկինքէն հրեշտակ մը, քարոզէ ձեզի ուրիշ որեւէ աւետարան՝ քան զայն որ մենք քարոզեցինք ձեզի, նզովեա՛լ ըլլայ:
- 9 Ինչպէս նախապէս ըսինք, հիմա ալ ես դարձեալ կ՚ըսեմ. «Եթէ մէ՛կը քարոզէ ձեզի ուրիշ որեւէ աւետարան՝ քան զայն որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ ըլլայ»:
- 10 Որովհետեւ հիմա մարդի՞կ կը համոզեմ՝ թէ Աստուած. կամ մարդի՞կ կը ջանամ հաճեցնել: Քանի որ եթէ ես տակաւին մարդիկ հաճեցնէի, ա՛լ Քրիստոսի ծառայ չէի ըլլար:
- 11 Բայց ձեզի կը ծանուցանեմ, եղբայրնե՛ր, թէ ինձմէ քարոզուած աւետարանը՝ մարդու համաձայն չէ:
- 12 Որովհետեւ ես զայն ո՛չ մարդէ ընդունեցի, ո՛չ ալ մէկէ մը սորվեցայ, հապա՝ Յիսուս Քրիստոսի յայտնութեան միջոցով:
- 13 Քանի որ դուք լսած էք իմ նախկին վարքիս մասին՝ հրէութեան մէջ, թէ ի՛նչպէս չափէն աւելի կը հալածէի Աստուծոյ եկեղեցին, ու կը տապալէի զայն:
- 14 Եւ հրէութեան մէջ կը յառաջդիմէի՝ աւելի քան իմ ցեղիս մէջ եղած շատ մը հասակակիցներս, գերազանցօրէն աւելի նախանձախնդիր ըլլալով հայրերուս աւանդութիւններուն:
- 15 Բայց երբ Աստուած, (որ զատեց զիս մօրս որովայնէն եւ կանչեց իր շնորհքին միջոցով,)
- 16 բարեհաճեցաւ իր Որդին յայտնել ինծի, որպէսզի աւետեմ զայն հեթանոսներուն մէջ, իսկոյն՝ մարմինին եւ արիւնին հետ չխորհրդակցեցայ,
- 17 ո՛չ ալ Երուսաղէմ ելայ՝ ինձմէ առաջ առաքեալ եղողներուն քով, հապա Արաբիա գացի, ապա դարձեալ Դամասկոս վերադարձայ:
- 18 Յետոյ՝ երեք տարի ետք՝ Երուսաղէմ ելայ Պետրոսը տեսնելու, եւ տասնհինգ օր անոր հետ կեցայ:
- 19 Սակայն առաքեալներէն ուրիշ ո՛չ մէկը տեսայ, այլ միայն Յակոբոսը՝ Տէրոջ եղբայրը:
- 20 Ինչ որ կը գրեմ ձեզի, ահա՛ Աստուծոյ առջեւ կը հաստատեմ, թէ չեմ ստեր:
- 21 Ապա գացի Սուրիայի ու Կիլիկիայի շրջանները:
- 22 Ես դէմքով անծանօթ էի Հրէաստանի մէջ եղած Քրիստոսի եկեղեցիներուն.
- 23 անոնք միայն լսած էին թէ “ա՛ն որ ժամանակին կը հալածէր մեզ, հիմա կ՚աւետէ այն հաւատքը՝ որ ատենօք կը տապալէր”,
- 24 եւ ինձմով կը փառաւորէին Աստուած:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value

Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.